Լողորդ Արթուր Բարսեղյանը Հայաստանի ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
SPORTԻնդիանապոլիսում ընթացող լողի պատանիների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բարսեղյանը 50 մետր բատերֆլայ ոճում մրցատարածությունը հաղթահարել է 0.25.70 ժամանակում և 77 մասնակիցների մեջ եզրագիծը հատել է 39-րդը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Այս ցուցանիշը Հայաստանի մեծահասակների նոր ռեկորդ է, որը 2009 թվականին Հռոմում կայացած աշխարհի առաջնությունում սահմանել էր Միքայել Քոլոյանը:
Անի Պողոսյանը 50 մետր թիկնալողում 0.32.51 արդյունքով 46-րդն էր (54 մասնակից):
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



