Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Սերժ Սարգսյանը բացահայտեց «ճանապարհային քարտեզը»

ANALYSIS

«Հավատացեք, որ քաղաքական դաշտում համաձայնության գալը, հաշտության գալը շատ կարեւոր է, եւ ընդհանրապես կյանքում փոխզիջումների միջոցով համաձայնության գալը շատ կարեւոր հանգամանք է: Խոսքս չի վերաբերում հարմարվողականությանը, այլ դիմացինի շահը հասկանալուն, եւ վստահ եմ, որ ձեզնից շատ-շատերը հիշում են հայտնի մարդու այն ասացվածքը, որ ամենաքաղցր հաղթանակը այն հաղթանակն է, որը ձեռք է բերվել քիչ կորուստներով, քիչ ջանքերով: Հավատացեք, որ դա այսպես է: Ես կցանկանայի, որ երբ արդեն այլ հարցերում անմիջականորեն սկսեք մեծավարի զբաղվել, միշտ լինեք համաձայնության գալու կողմնակիցը: «Ընդդեմ», «հակա» կարգախոսներով որեւէ հաջողության անհնար է հասնել», այցելելով Բազե ճամբարի մասնակիցներին՝ նրանց իր հավատամքն ու փորձն է փոխանցել Սերժ Սարգսյանը:

Մեկ այլ առիթով էլ նա ասել էր, որ պետք է ենթարկվես, որ հետո քեզ էլ ենթարկվեն:

Արդեն երկու տասնամյակ Սերժ Սարգսյանը Հայաստանի բարձրագույն իշխանության մեջ է հենց այս հատկանիշների շնորհիվ, որոնք դրեւորվում են ներքին ու արտաքին քաղաքականության մեջ: Ռուսաստանի, Արեւմուտքի հետ հարաբերություններում, Ղարաբաղյան խնդրում, ներիշխանական խմբավորումների, ընդդիմության, հանրային տարբեր շերտերի հետ հակասություններում: Այդպիսով, նա իր համար դանդաղ ու հետեւողական ճանապարհ է հարթել քաղաքականության մեջ, երբեմն դուրս պրծնելով այնպիսի իրավիճակներից, որոնք թվում էին անելանելի:

 

Նրա այս «ճանապարհային քարտեզը» փաստացի գործել է անվրեպ, բայց խնդիրն այստեղ բնականաբար միայն նրա հավատամքը չէ, այլ շրջապատի, մրցակիցների, հակառակորդների հատկանիշները, որոնց վրա էլ կենսունակ է դարձել Սերժ Սարգսյանի այդ քարտեզը: Դրան այդպես էլ ոչ ոք չկարողացավ հակադրել որեւէ այլ տեխնոլոգիա, գաղափար, օրակարգ: Իսկ այն, ինչը հակադրվում էր, խոշոր հաշվով խրախուսվում էր Սերժ Սարգսյանի կողմից՝ հայհոյանք, նվնվոց, իշխանափոխության խրոխտ կոչեր եւ այլն, քանի որ դա նպաստում էր նրա հավատամքի կենսունակությանը:

Նրա իշխանությունը չուներ հանրային լեգիտիմություն, եւ այդ հարցը լուծվում էր հենց նման հատկանիշներով «ընդդիմության» շնորհիվ:

Պարզունակ քաղաքական համակարգերում նման բաներն անհասու են այդ դաշտի մասնակիցների համար: Սերժ Սարգսյանը «քաղցր հաղթանակներ» է տարել նվազագույն կորուստներով, քանի որ ընդդիմություն է համարվել ամենալավ հայհոյողը: Սերժ Սարգսյանի իշխանությունը պահպանվել է հատկապես քաղաքական դաշտի ու հանրության զգալի շերտերի հենց այս պարզունակ պատկերացումների վրա:

Սերժ Սարգսյանը մտնում է իշխանության հերթական փուլը, վերադասավորումների, համաձայնությունների, դիմացինի շահերը հասկանալու, փոխզիջումների շնորհիվ, հընթացս սրելով հանրային-քաղաքական պարզունակ պատկերացումները հաղթանակի ու պարտության, հերոսների ու դավաճանների մասին: Նրան այդպիսով հաջողվեց հաղթահարել եւս մեկ բարդ ու անելանելի թվացող փուլ, այդ «բարձունքից» էլ տալով իր իշխանության բանաձեւը՝ «ընդդեմ», «հակա» կարգախոսներով որեւէ հաջողության անհնար է հասնել»:

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK