Yerevan, 16.June.2026,
00
:
00
BREAKING


Իրավիճակը հասել է կրիտիկական կետին. իշխանության ահազանգը

POLITICS

ՀՀԿ պատգամավորները ահազանգել են ժողովրդագրական խնդիրները, առաջարկվել է ստեղծել ինչ որ մարմին, որը պետք է զբաղվի վիճակը բարելավելու հարցերով: Սամվել Ֆարմանյանը նույնիսկ առաջարկել է այդ խնդիրը դարձնել կառավարության աշխատանքի գնահատման չափանիշ:

 

ՀՀԿ-ի այս առաջարկները տարբեր կերպ են մեկնաբանվում: Կա տեսակետ, որ սա ներիշխանական հակասությունների արտահայտություն է, երբ կառավարության առջեւ դրվում է այնպիսի խնդիր, երբ տապալումն անխուսափելի է: Կա կարծիք, որ այս առաջարկներն արվում են Սերժ Սարգսյանի հայտարարության համատեքստում, ով Հայաստանի ապագայի իր տեսլականում բնակչությունը սահմանել էր 4 միլիոն:

 

Մյուս կողմից, կա մի կարեւոր հանգամանք, որը վերը թվարկվածի հետ ամբողջացնում է պատկերը եւ գուցե առաջնայինն է:

 

Բանն այն է, որ արտագաղթն ու ժողովրդագրական ներկայիս իրավիճակը սկսել է հարվածել արդեն քրեա-օլիգարխիայի դիրքերին: Անցյալ տարիներին իշխանությունը փաստացի խրախուսում էր արտագաղթն ու արտագնա աշխատանքի զանգվածային մեկնումները թե ուղիղ, թե անուղղակի իմաստով: Իշխանության, տնտեսա-քաղաքական համակարգի բնույթն ինքնին «արտագաղթածին» է, քանի որ այն բացառում է ազատ տնտեսական մեկնարկային պայմաններն ու մրցակցությունը, տնտեսական ու տեխնոլոգիական զարգացումը:

 

Արտագաղթը մի կողմից հնարավորություն էր տալիս «արտահանել» նաեւ հնարավոր բունտերը, որը խոստովանել էր նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, մյուս կողմից՝ արտերկրից ուղարկված գումարներով ապահովել համակարգի կենսագործունեությունը: Համակարգը մակաբուծում էր միանգամից երկու ռեսուրսի՝ տրանսֆերտների ու արտաքին ֆինանսական այլ ներարկումների՝ վարկերի, դրամաշնորհների հաշվին:

 

Հիմա երկու աղբյուրներն էլ ցամաքում են. Արտաքին ֆինանսական հատկացումները նվազել ու դարձել են ավելի «թիրախային» ու վերահսկվող, իսկ տրանսֆերտների խնդիրը գնալով խորանում է. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները այդ երկրում սրել են տնտեսական խնդիրները, աշխատանքի ծավալն ու վարձատրությունը նվազել են, բացի այդ, հայ միգրանտներից շատերն արդեն ընտանիքներն են տանում:

 

Համակարգին հաջողվում է ինչ որ վերադասավորումներով ու զոհաբերություններով «օպտիմալացվել», սակայն նույնիսկ այդ դեպքում իշխանությունն ու արտոնյալ դիրքերը պահելը սկսել է ավելի շատ ռեսուրս խլել՝ գրեթե զրոյական «վերադարձելիության» ֆոնին:

 

Խնդիրը միայն հանրության գնողունակությունը չէ, ինչպես նաեւ գնողների քանակը: Իրավիճակը հասել է այն կրիտիկական կետին, երբ երկրից հեռանում են նաեւ քիչ թե շատ ապահովված շերտերը: Իսկ այսպես կոչված «միջին խավի» վերացումը համակարգը թողնում է օդում կախված թե նյութական, թե մասնագիտական ու այլ առումներով:

 

Այս պայմաններում, վերանում են այն կապող թելերն ու խողովակները, որոնք քրեա-օլիգարխիային հնարավորություն էին տալիս խուսափել ուղիղ քաղաքական, նյութական, բարոյական պատասխանատվությունից երկրի պաշտպանության, անվտանգության, տնտեսական զարգացման եւ այլ ոլորտներում, պահելով արտոնություններն ու քվոտաները:

 

Նեխած համակարգին նոր «արյուն է» պետք: Երկրի ժողովրդագրական վիճակը կարող է բարելավվել միայն այն դեպքում, եթե չլինի ներկայիս տնտեսա-քաղաքական համակարգն իր հաստատած կանոններով: Եթե իհարկե մտադիր չեն Հայաստանը բնակեցնել վիետնամցիներով:  

''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market