Գվարդիոլա. Անգլիայի Պրեմյեր լիգան ուժեղագույնը չէ Եվրոպայում
SPORTԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Անգլիայի Պրեմյեր լիգան չի համարում ուժեղագույնը Եվրոպայում:
«Ես գիտեմ, որ դուք ցանկանում եք ինձնից լսել, թե Պրեմյեր լիգան ամենաուժեղն է:Կարող եմ ասել, որ Պրեմյեր լիգան ամենահանրաճանաչն է աշխարհում: Բնականաբար, Անգլիայի առաջնությունը բարդ է եւ անհավանական ծանր: Բայց ես չէի ասի, թե Մադրիդում, Բարսելոնայում, Բիլբաոյում կամ Սեւիլիայում ավելի հեշտ է:
Մեկ տասնամյակ իսպանական ակումբները գերիշխում են Չեմպիոնների լիգայում եւ Եվրոպայի լիգայում՝ մշտապես ներկայացված լինելով վճռական փուլում:
Պրեմյեր լիգան լավագույնը կլինի, երբ Չեմպիոնների լիգայում հանդես եկող հինգ անգլիական ակումբները հասնեն մինչեւ վերջին փուլերը»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն:
2012թ. Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Բավարիայի» նկատմամբ «Չելսիի» հաղթանակից հետո ոչ մի անգլիական ակումբ չի հասել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ: Դրանից հետո 6 անգամ եզրափակիչ են մտել իսպանական թիմեր՝ «Ռեալը», «Բարսելոնան», «Աթլետիկոն», երկուական անգամ Գերմանիայից («Բավարիա», «Բորուսիա Դ.») եւ Իտալիայից («Յուվենուս»):