Խոշոր վթար «Վարդավառ»-ի այգու մոտ. «Օպերը» բախվել է արգելապատնեշին ու շրջվել. տուժածի վիճակը ծանր է (ֆոտո)
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 27-ին, ժամը 22:25-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Վարդավառի լճի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի 35 GF 699 համարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 27-ամյա Պետրոս Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից, բախվել արգելապատնեշին եւ կողաշրջվել:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Պ. Մ.-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



