Քաղաքացին զենքը թողել էր «Սուրբ Սարգիս» եկեղեցու աղբանոցի մոտ
SOCIETYՈստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հոկտեմբերի 21-ին, ժամը 11.20-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ «Սուրբ Սարգիս» եկեղեցու աղբանոցի մոտ զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից պոլիէթիլենային տոպրակների մեջ հայտնաբերել է «ԻԺ-37» տիպի ատրճանակ, հակատանկային ական, տարբեր տրամաչափի 227 փամփուշտ եւ «ՊԿ» տիպի գնդացրի շղթա` լիցքավորված 7.62 մմ տրամաչափի 24 փամփուշտներով:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
3
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
4
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad
5
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers



