Ադրբեջանում կրոնական ահաբեկիչ է ոչնչացվել
INTERNATIONAL NEWSԱդրբեջանում կրոնական ծայրահեղական է ոչնչացվել, որը զինված դիմադրություն է ցուցաբերել ձերբակալության ժամանակ: Այս մասին հաղորդում է Vesti.Az-ը՝ վկայակոչելով պետանվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը:
Օգոստոսի 27-ին իրականացված գործողության ժամանակ Յաշար Ջավադովը կրակ է բացել, սակայն օպերատիվ խմբի պատասխան կրակով ոչնչացվել է:
Պարզվել է, որ ահաբեկչական կազմակերպությունների անդամագրված Ջավադովն ահաբեկչական գործողություններ է իրականացրել արտերկրում զինված հակամարտությունների գոտիներում:
Նշված կազմակերպությունների ֆինանսական աջակցությամբ Ջավադովը զենք եւ պայթուցիկ սարքեր է ձեռք բերել: Պարզվել է, որ նա ահաբեկչություններ է նախապատրաստել նաեւ Ադրբեջանում՝ հարձակումներ ծրագրելով պետական հաստատությունների վրա:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



