Հրդեհ Դավթաշեն թաղամասում. քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 28-ին, ժամը 09:15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 39 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում այրվում է գազի բալոն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բնակարանի պատշգամբում այրվել է սեղան, աթոռ եւ 3կգ-անոց գազի բալոն. հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպվելը: 1975 թ. ծնված Ա. Հ.-ի ինքնազգացողությունը վատացել է. շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



