Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


ԱՄՆ դեսպանի ակնարկը ՝ փորձեք գործել առանց ռուսների

ANALYSIS

ԱՄՆ դեսպան Միլսի հարցազրույցը սվիններով ընդունվեց: Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում դեսպանը հնչեցրել էր մի շարք ուշագրավ մտքեր, որոնք սահուն կերպով տեղավորվում էին դրանից առաջ Մինսկի խմբի արդեն նախկին համանախագահ Հոգլանդի հայտարարության կոնտեքստում: Միլսը մասնավորապես նշել էր ՝ «Պարզորոշ ասել ենք, որ մեր նպատակն է համոզված լինել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխան որոշումները կայացնել, թե որ ուղին է ընտրում, որ տնտեսական, քաղաքական մոդելն է ընտրում: Մենք ցանկանում ենք Հայաստանին գործիքներ տալ՝ շարունակելու կայացնել ինքնիշխան որոշումներ և վստահ լինել, որ Հայաստանը մյուսների կողմից ճնշման չի ենթարկվի՝ հետևելու մի ուղու, դեպի ուր Հայաստանը չի ցանկանում գնալ»: 

Շատերն այս հայտարարությունը համարեցին միջամտություն Հայաստանի ինքնիշխանությանը: Նույն պատմությունն էր ԵՄ դեսպան Սվիտալսկու հայտնի հայտարարություններից հետո, երբ սեփական դրամաշնորհների արդյունավետ ծախսման հետ կապված, դեսպանը «համարձակվեց» ճշտումներ պահանջել հայաստանյան իշխանություններից: Հիմա էլ նույնը ԱՄՆ դեսպանի դեպքում. երբ ԱՄՆ-ն դրամաշնորհներով ու այլ ճանապարհներով օգնում է Հայաստանին ու Արցախին, դա նորմալ է ընկալվում, դա չի համարվում միջամտություն ինքնիշխանությանը: Երբ ԱՄՆ-ն, որպես այլընտրանք ներկայացնելով հայկական կողմը, մուկն ու կատու է խաղում ռուսների հետ, դա ևս միջամտություն չէ: Երբ համապատասխան քաղաքական կամքի առկայության դեպքում խոստացվում են ռեալ էներգետիկ բարեփոխումներ ու ներդրումներ, դա ևս միջամտություն չէ:

Բայց, երբ այդքանից հետո հանկարծ համարձակվում են Հայաստանին սթափեցնող կոչով դիմել, դա դառնում է միջամտություն: Իսկ ուղերձը հետևյալն է ՝ մենք գիտենք, որ ռուսական կողմից ահռելի ճնշում կա ձեր վրա, նաև հասկանում ենք, որ դժվար է դիմանալ այդ ճնշմանը, բայց եթե ակնկալում եք մեր օգնությունը, ապա պիտի հստակ հասկացնեք այդ մասին, հստակ քայլերի գնաք, քաղաքական կամք ցույց տաք, նաև պատրաստ լինեք կռիվ տալ: Հենց սա էլ զայրացնում է իշխանությանը, որը այս պահին որևէ քայլի պատրաստ չէ: Բազե 2017-ում Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ պետք է պայմանավորվել, փոխզիջել, հակա ու ընդդեմ կարգախոսներով չառաջնորդվել: Այլ կերպ ասած՝ պետք է ոչինչ չանել, որևէ պոզիտիվ ու սեփական օրակարգ չունենալ ու կողմնորոշվել ըստ իրավիճակի: Եվ այս իմաստով դեսպանի հայտարարությունը բնականաբար ցավոտ է ՝ նա կպնում է մեր իշխանության ամենաթույլ տեղին, ովքեր վտանգը տեսնելով մեռած են ձևանում կամ դեպրեսիայով տառապող հիվանդի նման պարկում մահացածի դիրքով ու որևէ բան չեն անում ՝ որպեսզի չսխալվեն: 

ԱՄՆ-ն հիմա ավելի ագրեսիվ է սկսել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել ՝ դրանք սրելով այնքան, որ նույնիսկ Եվրոպայում կան դժգոհություններ: Կոնֆրոնտացիան ենթադրում է հստակություն բոլոր ճակատներում, այդ թվում ՝ Հայաստանում: Հայաստանը պետք է կողմնորոշվի, վաղ թե ուշ: Իսկ եթե չկողմնորոշվի, ապա արտասահմանյան դեսպանների նման սթափեցնող ապտակները հաճախակիանալու են: Ի վերջո, գերտերությունների դեսպանները տիրապետում են ոչ միայն օպերատիվ ինֆորմացիայի, այլև հայաստանյան իշխանության թույլ և ուժեղ կողմերին:

Սարգիս Մեսրոպյան

IDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK