Օզիլը ներողություն է խնդրել «Արսենալի» երկրպագուներից
SPORT«Արսենալի» եւ Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մեսութ Օզիլը Անգլիայի առաջնության երրորդ տուրում «Լիվերպուլից» 0:4 հաշվով կրած պարտության համար ներողություն է խնդրել լոնդոնյան ակումբի երկրպագուներից:
«Մեղադրեք մեզ, քննադատեք, բայց ես նույնպես շատ հիասթափված եմ: Մենք ցանկանում էինք դրական արդյունքի հասնել մինչեւ ազգային հավաքականներ մեկնելը, բայց չստացվեց: «Լիվերպուլն» անկասկած արժանի էր հաղթանակին:
Սովորաբար այսպիսի հանդիպումներից հետո չափազանց վրդովված եմ լինում եւ սոցիալական ցանցերում գրառում չեմ անում, բայց Գերմանիայի հավաքականին միանալուց առաջ ցանկանում էի ներողություն խնդրել «Արսենալի» երկրպագուներից: Մենք կձգտենք անել ամեն ինչ, որպեսզի հաջորդ խաղին ավելի լավ վիճակում մոտենանք»,- Ինստագրամում գրել է Օզիլը:
«Արսենալը» երեք տուրից հետո 3 միավորով 16-րդ տեղում է: