Գիտնականներ. Տապակած կարտոֆիլը կրճատում է կյանքի տևողությունը
LIFEԱռողջ սնունդ քարոզող ամերիկացի մի խումբ գիտնականներ հայտարարել են, որ տապակած կարտոֆիլը կրճատում է կյանքի տևողությունը, քանի որ այն շատ օսլա է պարունակում և հարուստ է կալորիաներով:
Այս հայտարարությունը գիտնականներն արել են 8 տարի տևած հետազոտություններից հետո: Այս տարիների ընթացքում նրանք ուսումնասիրել են 45-79 տարեկան 4 440 մարդկանց սննդակարգը: Նրանցից 236-ն այլևս կենդանի չեն: Այս մարդիկ հարցաթերթիկում նշել էին, որ շաբաթը մի քանի անգամ տապակած կարտոֆիլ են ուտում:
Գիտնականները խորհուրդ են տվել տապակած կարտոֆիլ օգտագործել ամիսը 2 անգամից ոչ ավելի:
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
3
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
4
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding
5
Ucom and Impact Hub Yerevan Wrap Up the Third Edition of Their Green Entrepreneurship Program



