ԽՍՀՄ-ը կազմաքանդվել է ներքին խնդիրների պատճառով, բայց ոչ առանց հակառակորդների աջակցության. Պուտին
INTERNATIONAL NEWSԽորհրդային միությունը կազմաքանդվել է ներքին խնդիրների պատճառով, սակայն ոչ առանց աշխարհաքաղաքական հակառակորդների օգնության:
Ինչպես փոխանցում է TASS-ը, նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը` հանդես գալով «Վալդայ» երկխոսության ակումբի նիստում:
«Դրանք ներքին խնդիրներ էին (ԽՍՀՄ-ի կազմաքանդումը). քաղաքական և տնտեսական համակարգերի չկայացվածությունը: Միաժամանակ, չեմ կարծում, որ մեր աշխարհաքաղաքական հակառակորդները մի կողմ են կանգնել»,- գտնում է Պուտինը:
ՌԴ առաջնորդը պնդել է, որ ԽՍՀՄ կազմաքանդումը ողբերգություն է, առաջին հերթին հումանիտար բնույթի: «ԽՍՀՄ-ի կազմքանդման հետևանքով 25 մլն էթնիկ ռուսներ հայտնվել են արտերկրում` առանց իրենց կամքի: Ռուս ազգը եղել է բաժանված ամենամեծ ազգը և դա, անկասկած, ողբերգություն է»,- ասել է Պուտինը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



