Yerevan, 02.February.2026,
00
:
00
BREAKING


Աղջկա ծնված ամիսը շատ բան կարող է բացակայտել նրա բնավորության մասին

LIFE

Գոյություն ունեն տարատեսակ աստղագուշակներ՝ ըստ ծննդյան ամսաթվին համապատասխանող դեկադների, լուսնի փուլերի, հորոսկոպի նշանների, ամիսների եւ թվերի: Իսկ մենք առաջարկում ենք բնորոշել կնոջն ըստ նրա ծննդյան ամսվա:

Հունվար

Այս ամսվա ծնվածները շատ համբերատար ու զուսպ կանայք են: Միեւնույն ժամանակ նրանք կարող են լինել շատ վճռական ու դիմացկուն: Նրանք չեն դժգոհի ու չեն անկեղծանա՝ նախընտրելով հպարտորեն ու ինքնուրույն հաղթահարել խնդիրները: «Հունվարյան» կանայք տաղանդավոր խոհարարներ են, բայց չեն սիրում մաքրություն անել:   

Փետրվար

Այս ամսվա ընթացքում ծնված կանայք համառ են ու պահանջկոտ, բարդ բնավորություն ունեն: Նրանք նյարդային պոռթկումներ են ունենում, չնայած ունակ են նաեւ բարձր ինքնակառավարման: Նրանք երբեք չեն վախենա դժվարություններից ու արագ են որոշումներ կայացնում, որոնք սակայն ոչ միշտ են ճիշտ լինում: Նեղացկոտ են ու կարող են նաեւ քինոտ լինել: Լավ մանիպուլացնում են մարդկանց, ու դրա համար էլ նրանց կարիերան սովորաբար հաջող է ստացվում: Շատ են սիրում երեխաներ:

Մարտ

Այս ամսին ամենազգայուն կանայք են ծնվում: Նրանք շատ տպավորվող ու խոցելի են, դրա համար էլ հաճախ են համառություն դրսեւորում, որն ի վերջո հենց նրանց է վնասում: Շատ կասկածամիտ են ու իրենց դժբախտ են համարում: Այդ կանայք իրոք մեծ դժվարությամբ են հաջողության հասնում ՝ իրենց ամաչկոտության պատճառով: Բնությունը նման կանանց փխրունությամբ ու գրավչությամբ է օժտել, դրա համար էլ նրանք միշտ ձգում են պաշտպան-տղամարդկանց:   

Ապրիլ

Այս ամիսը կանանց օժտում է այնպիսի գծերով, ինչպիսիք են համառությունն ու նպատակասլացությունը: Իդեալական լրացում է նրանց սթափ ու գործնական դատողությունը: Այդ կանայք միշտ գիտեն, թե ինչ են ուզում, դրա համար էլ դանդաղորեն, բայց հստակ հասնում են ցանկալի նպատակին, բայց ատում են անկայունությունը: Զգացմունքներն ու էմոցիաները միշտ երկրորդ պլանում են՝ գիտակցությունից հետո:

Մայիս

Իշխանասեր ու պահանջկոտ, անզիջում ու վճռական: Վիրավորանքները չեն ներում, դրա համար էլ կարող են հեշտությամբ բաժանվել ամուսնուց, չնայած հետո զղջում են: Նրանք համառ կանայք են ՝ լիդերի հատկանիշներով, դրա համար էլ նրանց համար ավելի հեշտ է ղեկավարի աշխատասենյակը զբաղեցնելը, քան ամուսին գտնելը: Նրանց համար ամենակարեւորը  նյութական բարեկեցությունն է:   

Հունիս

Ամռան առաջին ամսում ծնված կանանց գլխավոր հատկանիշը զգուշավորությունն է: Հաճախ նման կանայք շատ խոցելի են ու կասկածամիտ, բայց միաժամանակ այնքան բարի, որ երբեք վրեժխնդիր չեն լինի: Չեն սիրում կոնֆլիկտներ, լավ ինտուիցիա ունեն, որն ի դեպ օգնում է խուսափել այդ կոնֆլիկտներից: Նրանց արարքները հիմնականում տրամադրության ազդեցությամբ են պայմանավորված:

Հուլիս

Այս ամսին ծնվում են ամենահամեստ ու ամաչկոտ կանայք: Նրանք հաճախ են ապրումներ ունենում ու մշտապես ինքնավերլուծությամբ են զբաղված: Նրանց ամբողջ կյանքը տրամադրությունն է որոշում: Համեստ ու ռոմանտիկ են, կարողանում են խորը զգացմունքներ ունենալ ու կարեկցել, բայց երբեք ցույց չեն տալիս դա : Տունն ու ընտանիքը հուլիսյան կանանց համար առաջին տեղում է:

Օգոստոս

Ամենահպարտ ու անկախ կանայք այս ամսին են ծնվում : Նրանք նաեւ բարի են ու ազնիվ, բայց իշխանասեր են ու իրենց բնույթով ՝ լիդեր: Սիրում են ուշադրության կենտրոնում լինել, բայց անկախ են: Մեծ հմայք ունեն ու չնայած մշտապես դեպի իրենց են ձգոււմ տղամարդկանց ուշադրությունը, բայցեւայնպես գնահատում են ընտանեկան հարաբերությունները: Շատ ազնիվ են ու կարգապահ, դրա համար էլ նրանց հաճախ խաբում են:   

Սեպտեմբեր

Այս ամսին ծնված բռնկվող ու զգացմունքային կանանց բնորոշ է նաեւ նպատակասլացությունն ու հաշվենկատությունը: Չափազանց եսասեր են ու ժլատ, դրա համար էլ դժվարությամբ են պարտքը վերադարձնում: Սիրում են լինել մարդկանց շրջապատում, բայց միշտ հիշում են իրենց սեփական շահի մասին: Շատ խանդոտ են ու անկախ, մաքրասեր են, պեդանտ ու կարողանում են շատ համեղ պատրաստել:

Հոկտեմբեր

Շատ շփվող, սրամիտ ու մարդամոտ կանայք են: Ընկերների հետ գործնական են, բայց անշահախնդիր ու մեծահոգի: Որոշումները կայացնում են միայն մանրակրկիտ մտածելուց հետո: Լավ հիշողություն ունեն: Այդ կանայք շատ սկզբունքային են, չեն ներում դավաճանությունը, չնայած ձգտում են պահպանել ընտանիքը, որտեղ սովորաբար լիդերի դերում են: Շատ տնտեսող են:   

Նոյեմբեր

Շատ հաշվենկատ, եսասեր ու ինքնագոհ կանայք են: Նրանց ամուսինները ստիպված են լինելու համակերպվել այն մտքին, որ իրենց կարծիքը հազվադեպ են հաշվի առնելու: Տնտեսող են ու խնայող: Շատ կրքոտ են սիրո մեջ, գրավիչ ու զգացմունքային: Ունակ են ուժեղ ու ճշմարիտ սիրո: Բնավորության լրացուցիչ գծերը որոշվում են ըստ ծննդյան օրվա:

Դեկտեմբեր

Զգացմունքային կանայք են ՝ պայթյունավտանգ խառնվածքով: Համառ են ու անվախ, անկախ ու շիտակ: Նրանք կհասնեն հաջողության ՝ հաղթահարելով ցանկացած խոչընդոտ: Շատ շփվող են, ռոմանտիկ, լավ ընկերուհիներ են: Աչքի չեն զառնում խնայողությամբ ու շուտ բռնկվող են, դրա համար էլ ընտանեկան կյանքում հաճախ են բարդություններ ունենում:

 
Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025