Գագիկ Ծառուկյանը մենակ չթողեց ըմբշամարտի ֆեդերացիան
SPORTԲոլորը հիմա ուրախանում են հայ ըմբիշ չեմպիոնների հաջողություններով: Իսկապես՝ այս օրերի գաղջ լրահոսում դժվար է հանդիպել նմանօրինակ լուրերի, որ այդչափ հանրային ցնծության կարժանանար: Մաքսիմ Մանուկյանն ու Արթուր Ալեքսանյանը Փարիզում անցկացվող աշխարհի առաջնությունից վերադարձել են ոսկե մեդալներով: Սակայն այդ երկու չեմպիոնությունները այդքան էլ հեշտ չեն տրվել: Մանավանդ, որ հաշվի առնենք ըմբշամարտի ֆեդերացիայում վերջին ամիսների փոփոխությունները:
Հիշեցնենք, որ 2017թ. մայիսին Սամվել Կարապետյանը լքեց ըմբշամարտի ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնը: Շատերը նշում են, որ դա կապված էր ինչ-որ քաղաքական մտայնությունների հետ: Բայց որևէ քաղաքական խնդիր չպետք է խանգարի սպորտի զարգացմանն ու մեր մարզիկների հաջողություններին:
Ըմբշամարտի ֆեդերացիան իր հովանավորության տակ վերցրեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և ինչ. այսօր արդեն երկու ոսկի մեդալ ունենք աշխարհի առաջնությունում: Եվ եթե օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի դեպքում չեմպիոնությունը կարող էր օրինաչափ թվալ, ապա Մաքսիմ Մանուկյանն իսկական բացահայտում էր:
Ծառուկյանն առաջին անգամը չէ, որ հովանավորում է այս կամ սպորտաձևը կամ սպորտսմեններին: Ծանրամարտի ոլորտում նրա աշխատանքի արդյունքները բազմիցս ենք տեսել: Որպես ՀԱՕԿ նախագահ նա բնականաբար զբաղվել է նաև ըմբշամարտի խնդիրներով ու նոր չէ, որ ծանոթ է այդ սպորտաձևի ու ֆեդերացիա խնդիրներին: Բայց այժմ, երբ ֆեդերացիան ու սպորտաձևը ներկայացնող մարզիկները նրա անմիջական հովանավորության և ուշադրության կենտրոնում են, արդյունքներն ավելի տեսանելի են դառնում:
Սարգիս Մեսրոպյան