Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներով ճնշման ռեսուրսը սպառվել է. ՌԴ ԱԳ փոխնախարար
INTERNATIONAL NEWSԱյսօրվա հրթիռային արձակումից հետո կարելի է նոր պատժամիջոցներ սպասել Հյուսիսային Կորեայի նկատմամբ, սակայն պատժամիջոցներով ճնշման ռեսուրսը սպառվել է: Օգոստոսի 29-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Եթե դատենք այն հանգամանքով, թե նման իրավիճակներում ինչպես են գործել մեր գործընկերներն ԱՄՆ-ից եւ մյուս երկրներից, իհարկե, կարելի է նոր քայլեր ակնկալել՝ ուղղված պատժամիջոցների ռեժիմի ուժեղացմանը: Բայց դա չի լուծի խնդիրը: Բոլորի համար արդեն ակնհայտ է, որ Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներով ճնշման ռեսուրսը սպառվել է»,- Ռյաբկովի խոսքերն է մեջբերում Մոսկովսկի կոմսոմոլեցը:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



