Աբխազիայում 20-ամյա ռուսաստանցի ուսանող է ջրասույզ եղել
SOCIETYԱբխազիայում 20-ամյա ուսանող է ջրասույզ եղել։ Փրկարարները Սեւ ծովից դուրս են բերել ՌԴ Սարատովի մարզի Էնգելս քաղաքի բնակիչ Վիտալի Սիմոնենկոյի մարմինը։ Ողբերգությունը տեղի է ունեցել Գագրա քաղաքում։ Այս մասին հաղորդում է Sputnik-ը՝ վկայակոչելով Աբխազիայի ԱԻՆ մամուլի ծառայության ներկայացուցիչ Ռոբերտ Ջոպուային։
Նրա խոսքով՝ ջրասույզ եղած երիտասարդի մարմինը հայտնաբերվել է մոտ 6 մետր խորությամբ։ Տղայի ծնողները որդու անհետանալու մասին հայտնել են երեկ։ Օգոստոսի 28-ին ժամը 14։00-ից Սիմոնենկոն լողում էր ծովում եւ սուզվում, սակայն հետո ծնողները նրան կորցրել են տեսադաշտից։
Նշվում է, որ զոհվածը սրտի հետ խնդիրներ է ունեցել։ Ենթադրաբար, մահվան պատճառը սուզվելով լողալն է եղել։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



