Եգիպտոսում ուղեւորատար ավտոբուսի վթարի հետեւանքով 14 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSԵգիպտոսում ավտոբուսը Բենի Սուեյֆ նահանգի Էլ Մինյա-Կահիրե մայրուղում բախվել է բեռնատարին եւ ընկել կամրջից: Այս մասին հաղորդել է երկրի առողջապահության նախարարությունը:
Գերատեսչության տվյալներով՝ պատահարի հետեւանքով 14 մարդ է զոհվել, 42-ը՝ տարբեր վնասվածքներ ստացել: Տուժածներից մի քանիսի վիճակը ծանր է:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ բախումն այնքան ուժեղ է եղել, որ տրանսպորտային երկու միջոցներն էլ ընկել են կամրջից: Վթարի պատճառներն ու մեղավորներին պարզում են:
1
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
2
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
3
Solis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds
4
International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”
5
Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction



