Սեպտեմբերի 1-ին Հայաստանում դպրոց է այցելելու 40 հազար առաջին դասարանցի
SOCIETYՀայաստանի Հանրապետությունում սեպտեմբերի 1-ին դպրոց է այցելելու 40 հազար առաջին դասարանցի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը:
«Բոլոր հանրակրթական դպրոցները ապահովված են դասագրքերով: Այս տարի, ինչպես և նախորդ տարի, 1-ից 4-րդ դասարանների աշակերտները դասագրքերը կստանան անվճար: Նախագահի հանձնարարությամբ` այս տարի 38 սահմանամերձ համայնքներում, որոնք պետության կողմից ստանում են սոցիալական աջակցություն, 1-12 դասարանի աշակերտները դասագրքերը կստանան նույնպես անվճար»,- ասաց Արշակյանը
Նրա խոսքով` բոլոր դպրոցների շինարարական և վերանորոգման աշխատանքերը ավարտված են և ամբողջությամբ պատրաստ են պատշաճ կերպով դիմավորել աշակերտներին:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



