Yerevan, 25.June.2026,
00
:
00
BREAKING


Մարդու իրավունքների խախտումները և Բաքվի Եվրոպական խաղերը. Vice

INTERNATIONAL NEWS

Անցած ուրբաթ 100 մլն դոլար արժողությամբ արարողությամբ Բաքվի նորակառույց մարզադաշտում բացվեցին առաջին Եվրոպական խաղերը։ Սա Եվրոպական խաղերի առաջին տարին է, որը հյուրընկալելու համար մրցում էր միայն Ադրբեջանը, գրում է Vice կայքը։ 

 48 եվրոպական օլիմպիական կոմիտեներից 38-ը քվեարկել է, որպեսզի մրցումներն անցկացվեն մի երկրում, որն ինչպես նշում է Human Rights Watch կազմակերպությունը՝ «սարսափելի քաղաքական վիճակում է»: Դեռ ավելին, կայքը նշում է, որ 2014 թվականին Ադրբեջանը Transparency International իրավապաշտպան կազմակերպության կողմից Մալիից և Բելառուսից ավելի կոռումպացված է գնահատվել:

 Խաղերի կազմակերպման պաշտոնական ծախսերը 1,2 միլիարդ դոլար են հայտարարվել, չնայած հաշվարկների համաձայն՝ իրական թվերը շատ ավելին են: Լինելով Եվրասիայում Ռուսաստանից և Ղազախստանից հետո երրորդ ամենախոշոր նավթ արտադրող երկիրը՝ Ադրբեջանը փորձում է իրեն ներկայացնել որպես ավելի ժամանակակից և առաջադեմ պետություն, չնայած դրան՝ երկիրն առաջնորդվում է իշխող ռեժիմի բռնաճնշումների և բռնակալության մեթոդներով:

 Զարմանալի չէ, որ վարչակարգն օգտագործում է խաղերը որպես քաղաքական ցուցամոլության վարժանք և պահանջված հնարավորություն՝ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակից ուշադրությունը շեղելու համար։ 2016 թվականի «Ֆորմուլա-1» մրցաշարի Գրան պրին, 2020 թվականի Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը և այժմ Եվրոպական խաղերը ցույց են տալիս, որ Ադրբեջանը զբաղված է մարզական խոշոր իրադարձությունները մարդու իրավունքների ոտնահարման փաստերից շեղելու նպատակով օգտագործելով: 

 The Vice-ը հիշեցնում է երկրում ձերբակալված բազմաթիվ լրագրողների և ակտիվիստների մասին, 10 ամիս Բաքվում Շվեյցարիայի դեսպանատանն ապաստանած և խաղերի բացման արարողության գիշերը Ֆրանսիայի արտգործնախարարի ինքնաթիռով երկրից հեռացած իրավապաշտպան Էմին Հուսեյնովի և ճաղերի հետևում գտնվող լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործերի մասին:

 Կայքը նշում է, որ խաղերի կազմկոմիտեն գլխավորում է Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիևան և հիշեցնում, որ արտահոսված փաստաթղթերում Ադրբեջանի իշխանություններին ամերիկյան դիտորդները նմանեցնում էին «Եվրոպայում Միջին դարերի ֆեոդալիզմին՝ մի շարք իրար հետ կապված ընտանիքներ վերահսկում են որոշակի աշխարհագրական տարածքներ, ինչպես նաև՝ տնտեսության ճյուղեր»:

 Սակայն միայն երկրի առաջին ընտանիքը չէ, որ պատասխանատու է Ադրբեջանի միջազգային ռեբրենդինգի համար, գրում է լրատվամիջոցը: Բրիտանիան նույնպես իր էական դերն է խաղացել երկրի միջազգային հեղինակությունը բարձրացնելու գործում: Կայքը նշում է, որ Բաքվի խաղերի գլխավոր օպերացիոն տնօրեն Սիմոն Քլեգը, ով շնորհավորել էր Ադրբեջանին խաղերի առաջին օրը մարզական հաջողությունների համար, նաև Բրիտանիայի օլիմպիական ասոցիացիայի գործադիր խորհրդի անդամ է։ Կայքը հիշեցնում է նաև, որ երբ Ադրբեջանը հյուրընկալում էր «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը, երկիրը լոնդոնյան 1000 տաքսի է գնել տրանսպորտային համակարգի ստանդարտները բարձրացնելու համար: Այս անգամ ևս 500 մեքենա է գնվել VIP հյուրերին տեղափոխելու համար: The London Taxi Company-ի գործադիր փոխնախագահը բարձր է գնահատել «առաջադեմ պետության» հետ շարունակական համագործակցությունը և շնորհակալություն է հայտնել Ալիևին գործարքում ունեցած դերի համար:

 Կայքը նշում է, որ Խաղերի գործընկերների թվում են խոշոր միջազգային բրենդներ՝ BP-ն, Coca-Cola-ն, Unicef-ը:

 Օլիմպիական խաղերի, և հետևաբար նաև Եվրոպական խաղերի նպատակը մարդկանց սպորտի միջոցով միավորելն է: Սա հաշվի առնելով՝ վարչակազմը, որն անընդհատ ապացուցում է, որ քաղաքացիական ազատությունների ավտորիտար ճնշող է, այն գործընկերը չէ, որի հետ պետք է հավասարվի Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ դեռ չասած ակտիվ աջակցելու մասին, գրում է կայքը։

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris