Էրեբունիում պատանդ վերցված աղջկա մարմինն այլանդակված է
SOCIETYԵրևանի Էրեբունի վարչական շրջանում «Weekend» բիլիարդ բարում աղջկան պատանդ պահելու մեջ կասկածվող տղամարդու ինքնությունը հայտնի է։ Նա Երևանի բնակիչ 31-ամյա Գոռն է։ Նախնական տեղեկություններով՝ Գոռը և տուժողը միմյանց ճանաչել են նախկինում։
Նշենք, որ «Weekend» բիլիարդ բարում նախնական տվյալով քաղաքացուն պատանդ վերցրած մոտ 30-ամյա տղամարդուն վնասազերծել են դիպուկահար կրակոցով: Վերջինիս հիվանդանոց են հասցրել արդեն մահացած վիճակում:
Իսկ պատանդ վերցված 23-ամյա աղջիկը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Նա այս պահին հետազոտվում է: Բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն:
Նախնական տվյալով, աղջկա մարմնի վրա կան կապտուկներ, քերծվածք պարանոցի շրջանում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



