Արոնյանը և Մկրտչյանը ոչ-ոքի խաղացին Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկությունում
SPORTՀայաստանի շախմատի հավաքականների անդամներ Լևոն Արոնյանը և Լիլիթ Մկրտչյանը Եվրոպայի գավաթի ակումբային խաղարկության նախավերջին տուրում միավոր կիսեցին մրցակիցների հետ:
Մրցաշարի 5-րդ տուրում Արոնյանը «Սիբերիա» թիմի կազմում ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ: «Սիբերիա»-ն 3,5-2,5 հաշվով հաղթեց ադրբեջանական «Սոկար» թիմին:
Կանանց պայքարում Մկրտչյանը միավորը կիսեց Դինա Բելենկայայի հետ, իսկ «Ուգրա» թիմը 3,5-0,5 հաշվով հաղթեց «ՍՊԲ» թիմին:
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն ընդգրկված է «Սիբերիա» թիմի կազմում, որտեղ խաղում են նաև Վլադիմիր Կրամնիկը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վանգ Յուն:
Կանանց թիմային առաջնությունում Լիլիթ Մկրտչյանը խաղում է «Ուգրա»-ի կազմում, իսկ նրա թիմակիցներն են Անա Ուշենինան, Նատալիա Պոգոնինան և Մարինա Գուսևան:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
First Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream Launched



