Խոշոր վթար Մյասնիկյան պողոտայում. «Օպելը» բախվել է հաստաբուն ծառին. ուղեւորի վիճակը ծանր է
SOCIETYՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 30-ին, ժամը 01:37-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Կենդանաբանական այգու մոտակայքում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին, կա տուժած. անհարժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 43/10 հասցեի մոտակայքում «Opel» մակնիշի 35 VL 855 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 30-ամյա Լ. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել հաստաբուն ծառին: Մեքենան ամբողջությամբ վնասվել է:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: Ավտոմեքենայի ուղեւոր Ռ. Ի.-ն հոսպիտալացվել է «Սրբ. Գր.Լուսավորիչ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



