Գերմանական հետախուզությունը ոչ մի փաստ չի ներկայացրել ՌԴ-ի՝ երկրի ընտրություններին միջամտելու վերաբերյալ. Լավրով
INTERNATIONAL NEWSԳերմանական հետախուզությունը ոչ մի փաստ չի ներկայացրել Գերմանիայի նախընտրական քարոզարշավին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Դոհայում մամուլի ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ Գերմանիայի կոնտրհետախուզությունը պնդում էր, որ վախենում է ռուսական հատուկ ծառայությունների՝ բունդեսթագի ընտրությունների վրա ազդելու փորձերից։ Ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 24-ին։
«Հնարավոր է՝ նրանք ցանկանում են իրենց արդյունավետությունն ապացուցեն, սակայն ոչ մի փաստ չեն կարող ներկայացնել։ Դե իսկ փաստերի մասին խոսելով՝ պետք է հիշել բոլորին քաջ հայտնի փաստը. վերջերս պարզվեց, որ Գերմանիայի կանցլերին գաղտնալսել են ամերիկյան հատուկ ծառայությունները»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է Լավրովը։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with vide...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027



