«Բարսելոնայի» այլընտրանքային տրանսֆերային նպատակները
SPORT«Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել է, թե ինչ տրանսֆերներ է իրականացնելու, եթե ձախողվի անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյի տեղափոխությունը կատալոնական ակումբը:
Տրանսֆերային նպատակների ցուցակում են Մադրիդի «Աթլետիկոյի» ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը, Թուրինի «Յուվենտուսի» արգենտինացի հարձակվող Պաուլո Դիբալան եւ «Մոնակոյի» ֆրանսիացի կիսապաշտպան Տոմա Լեմարը, հաղորդում է Mundo Deportivo-ն, որի տվյալներով, «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին պայմանգիրը երկարաձգելու համար պահանջել է տիտղոսի համար պայքարում մրցունակ կազմ:
Կոուտինյոյի համար «Բարսելոնան» առաջարկել է 160 միլիոն եվրո:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
5
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”



