Yerevan, 05.May.2026,
00
:
00
BREAKING


Կենդանակերպի յուրաքանչյուր նշանի լուսավոր և մութ կողմը

LIFE

Բացի անհատական առանձնահատկություններից՝ Կենդանակերպի յուրաքանչյուր նշան ունի իր մութ և լուսավոր կողմերը:

Խոյ (21.03 – 20.04)

Լուսավոր կողմ
Անհավանական կենսական ուժ և անզուսպ էներգիա ունեն: Առանձնանում են ինքնավստահությամբ, քաջությամբ և ուժեղ կամքով: Ցանկացած Խոյ հրշալոիրեն կարողանում է հոգ տանել իր մասին և ոչ մի դժվարությունից չի վախենում:

Մութ կողմ
Այս նշանի ներկայացուցիչների տրամադրությունը հաճախ է փոխվում. վայրկենաբար նյարդայնանում են, նույնիսկ կարող են ագրեսիա դրսևորել: Հազվադեպ կարող են լսել ուիշներին՝ առանց ընդհատելու, ինչը հաճախ վեճերի է հանգեցնում:

Ցուլ (21.04 – 20.05)

Լուսավոր կողմ
Նախընտրում են հավատարիմ մնալ իրենց ընտրյալներին ամբողջ կյանքում: Նրանց դուր են գալիս նրբագեղ և թանկարժեք բաներ: Ուստի սովորաբար շատ են աշխատում իրենց և իրենց սիրելիներին ամեն լավագույնով ապահովելու համար: Հանգիստ, գրավիչ և հուսալի են:

Մութ կողմ
Գործնականում բոլոր Ցուլերն առանձնանում են համառությամբ, սկզբունքայնությամբ և կտրականությամբ: Այս մարդիկ նաև կարող են շատ եսասեր լինել հարաբերություններում:

Երկվորյակ (21.05 – 20.06)

Լուսավոր կողմ
Շփվող են, բարեկամական, հազվադեպ են վատ տրամադրություն ունենում: Բոլոր խնդիրներն անցնում են նրանց կողքով՝ առանց նրանց դիպչելու: Տիպիկ Երկվորյակները շատ ընկերներ ունեն: Միշտ պատրաստ են նոր արկածների համար:

Մութ կողմ
Անզուսպ, թեթևամիտ, շատ իմպուլսիվ են: Մեծ խնդիրներ են ունենում, երբ պետք է լուրջ ընտրություն կատարեն կամ կարևոր որոշում ընդունեն:

Խեցգետին (21.06 – 22.07)

Լուսավոր կողմ
Հոգատար են, նվիրված, կարեկից, հավատարիմ, բարի: Պատրաստ են օգնել նույնիսկ անծանոթի: Հիանալի ունկնդիր են, մեծ ստեղծագործական ներուժ ունեն:

Մութ կողմ
Ցածր ինքնագնահատականը շատ Խեցգետինների ստիպում է մոռանալ իրենց արժանիքների մասին: Մեծապես ենթակա են ընկճախտի, ֆոբիաների և այլ մտավոր խանգարումների ռիսկի: Հաճախ կարծում են, որ իրենց ոչ ոք չի հասկանում, դա հանգեցնում է փակվելու:

Առյուծ (23.07 – 22.08)

Լուսավոր կողմ
Բնածին առաջնորդ են, միշտ ձգտում են ամեն ինչում առաջինը լինել: Շատ հավակնոտ են, գրավիչ, շփվող և ինքնավստահ:

Մութ կողմ
Կարող են փառամոլություն դրսևորել և իսկական եսասեր լինել: Պետք է սովորեն օգնություն խնդրել և համագործակցել շրջապատողների հետ: Տիպիկ Առյուծները կարող են իրենց շատ թեթևամիտ պահել:

Կույս (23.08 – 23.09)

Լուսավոր կողմ
Ունեն շատ տրամաբանական և վերլուծական զարգացած մտածողություն: Շատ դիմացկուն են, համբերատար: Միշտ նախապես մշակված ծրագիր ունեն:

Մութ կողմ
Չեն կարողանում թուլանալ և լողալ հոսանքի ուղղությամբ: Անհավանական քննադատող լինելը նրանց խանգարում է դրսևորել մտքի ճկունությունը և կենսունակությունը, ուստի երբեմն անտարբեր և սառնարյուն են թվում: Չեն սիրում ցույց տալ իրենց հույզերը:

Կշեռք (24.09 – 23.10)

Լուսավոր կողմ
Սիրում են օգնել մարդկանց: Առաջնորդվելով իրենց նուրբ և զգայուն բնույթով՝ միշտ ձգտում են հավասարակշռության՝ ինչպես իրենց մեջ, այնպես էլ՝ շրջապատող աշխարհում:

Մութ կողմ
Աշխատում են ամեն գնով խուսափել վեճերից, բայց երբեմն առողջ դիմակայությունն անհրաժեշտ է լինում: Պետք է սովորեն պնդել իրենց սկզբունքների հարցում: Երբեմն թվում են անվճռական և անտարբեր, ինչը մարդկանց խանգարում է մտերմանալ նրանց հետ:

Կարիճ (24.10 – 21.11)

Լուսավոր կողմ
Սուր միտք ունեն, շատ զարգացած ինտուիցիա և յուրահատուկ հումոր: Շատ հուզական են, բայց սովոր են իրենց զգացմունքները թաքցնել անտարբերության դիմակի տակ: Անկախ և խելացի են: Եթե նրանց կողմից եք, կարող եք չկասկածել նրանց հավատարմության և հուսալիության հարցում:

Մութ կողմ
Շատ են սիրում մարդկանց մանիպուլյացիայի ենթարկել: Ամենավրեժխնդիր և հիշաչար նշանն են: Չեն ներում դավաճանությունը:

Աղեղնավոր (22.11 – 21.12)

Լուսավոր կողմ
Կենդանակերպի նշաններից ամենաաազատասերն են: Շատ շփվող են, լավատես, ակտիվ: Կարող են ցանկացածին ոգեշնչել ցանկացած բանի համար:

Մութ կողմը
Նրանց համար շատ դժվար է մի բանի վրա կենտրոնանալ, ուստի հաճախ գործերն անավարտ են թողնում, կյանքում կոնկրետ նպատակ չունեն: Հեշտ են բորբոքվում և ձանձրանւմ: Ձանձրանալով՝ մագնիսի պես ձգում են ամենատարբեր մարդկանց և վտանգավոր իրավիճակներ, ուստի նրանց հետ երբեք չես կարող վստահ լինել ապագայի հարցում:

Այծեղջյուր (22.12 – 19.01)

Լուսավոր կողմ
Շատ ինտելիգենտ են, բարձր մոտիվացիա ունեն: Շատ են սիրում փիլիսոփայել, միշտ կատարում են իրենց խոստումները: Առաջնորդվում են տրամաբանությամբ, կազմակերպվածությամբ, պրակտիկությամբ: Շատ աշխատասեր են, միշտ ձգտում են հարստության և հաջողության:

Մութ կողմ
Շատ համառ են: Հաճախ հպարտությունը թույլ չի տալիս լսել ուրիշների գաղափարները: Ենթակա են միայն աշխատանքի մեջ սուզվելու և անձնական կյանքի մասին մոռանալու ռիսկի: Շատ հիշաչար են:

Ջրհոս (22.01 – 18.02)

Լուսավոր կողմ
Շատ են սիրում շրջագայել: Կարևող են ժամեր շարունակ զրուցել որևէ թեմայի շուրջ. նրանց մտահորիզոնը գործնականում անսահման է: Ունեն սուր և կպչուն միտք, շատ խարիզմատիկ են:

Մութ կողմ
Զգացմունքային սառնություն, եսասկենտրոնություն են դրսևորում: Կյանքին բավական պրագմատիկ են նայում: Զուգընկերներին հաճախ են փոխում:

Ձուկ (19.02 – 20.03)

Լուսավոր կողմ
Շատ հուզական են, զգայուն և հոգատար: Շատ են սիրում ինքնարտահայտվել, ուստի շատ են սիրում արվեստ: Հազվադեպ են դավաճանում իրենց երկրորդ կեսին, ռոմանտիկ են:

Մութ կողմ
Ձկների համար դժվար է հաշտվել դաժան իրականության հետ, ուստի ամեն կերպ փորձում են խուսափել դրանից: Հաճախ միայնակ են լինում, քանի որ նրանց համար կենսականորեն կարևոր է հաճախ ինքն իր հետ մենակ մնալ:

 
 
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan