«Շենգավիթ» ԲԿ-ում պոկվել է ալյումինե շինսանդուղքը
SOCIETYԵրևան քաղաքի «Շենգավիթ» ԲԿ-ում օգոստոսի 31-ին շինարարական աշխատանքներ իրականացնելիս պոկվել է ալյումինե շինսանդուղքը, և 5 աշխատակից մնացել են օդում կախված:
Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ Շենգավիթի ծննդատան մոտ շինարարական աշխատանքներ է իրականացնում «Լաբա» ՍՊԸ-ն: Աշխատանքների ժամանակ մոտ 21 մ բարձրությունից ալյումինե շինսանդուղքը պոկվել է, ինչի հետևանքով 5 աշխատակից մնացել են օդում կախված:
Աշխատակիցներից մեկը՝ 1984 թ. ծնված Լ. Պ.-ն ինքնուրույն իջել է, իսկ մյուս 4-ին փրկարարները պարանով ամրակապել են և ժամը 11:05-ի դրությամբ անվնաս իջեցրել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



