Yerevan, 07.November.2026,
00
:
00
BREAKING

Աշխատող հղի կանանց իրավունքների խախտման դեպքերով դատարան դիմումները շատ ցածր տոկոս են կազմում

SOCIETY

Չնայած Հայաստանում աշխատող հղի կանանց աշխատանքային օրենսդրությամբ բավականին արտոնություններ են տրված, բայց նրանց իրավունքները ևս խախտվում են և ոչ բացառիկ դեպքերում: Ընդհանրապես, Հայաստանում խախտված աշխատանքային իրավունքների վերականգնումը դատական կարգով հազվադեպ է տեղի ունենում, դրանից անմասն չեն մնում նաև աշխատող հղի կանայք, ում նկատմամբ չարաշահումներ են լինում: «Արմենպրես»-ը զրուցել է կանանց հիմնախնդիրներով զբաղվող «Կանանց Ռեսուրսային Կենտրոն» ՀԿ-ի իրավաբան Նվարդ Փիլիպոսյանի հետ` փորձելով հասկանալ գործատուների կողմից աշÕ �ատող հղի կանանց իրավունքների հիմնական խախտումները:

Իրավաբանի խոսքով` աշխատող հղի կանանց տրված արտոնություններից է նախածննդյան և հետծննդյան արձակուրդի իրավունքը, երեք տարի պահպանվում է կնոջ աշխատատեղը, ինչպես նաև կնոջը, իր հղիության մասին տեղեկանքը ներկայացնելու պահից, արգելվում է ազատել աշխատանքից: Սակայն, ինչպես նշեց Նվարդ Փիլիպոսյանը, կանայք, որոշ հարցեր լավ չպատկերացնելով, չեն կարողանում իրենց իրավունքներին տեր կանգնել:

«Լինում է խնդիր, երբ կինն աշխատում է գործատուի մոտ, բայց նրան ձևակերպում են քաղիրավական պայմանագրով, այսինքն` նրա հետ աշխատանքային պայմանագիր չի կնքվում, այլ` ծառայությունների մատուցման: Ու քանի որ նա աշխատում է նույն պայմաններով, ինչպես մյուսները, մտածում է, որ կգա ժամանակը, և ինքը կկարողանա ստանալ դեկրետային գումար, օգտվել բոլոր առավելություններից: Երբ ժամանակը գալիս է, նրա հետ պարզապես պայմանագիրը խզում են, և դա ինչ-որ առումով օրենքի սահմաններում է, քանի որ քաղաքացիական պայմանագիրը չի տալիս այն առավելությունները, որոնք տալիս են աÕ �խատանքային պայմանագրերը»,-ասաց իրավաբանը` հավելելով, որ այդ դեպքում իրավունքների վերականգման միակ տարբերակը դատարան դիմելն ու ապացուցելն է, որ աշխատանքը, որ կինը կատարել է, իր բնույթով իրականում աշխատանքային իրավահարաբերություններ է ստեղծել, ոչ թե պարզապես ծառայությունների մատուցում:

Հաջորդ խախտումը, որը հաճախ է հանդիպում, այն է, որ գործատուն հղի կնոջն ազատում է աշխատանքից, երբ ակնառու է դառնում նրա կարգավիճակը, բայց որպես պատճառաբանություն այլ բան է ներկայացնում:  «Օրենքով սահմանված է, որ հղի կնոջը չի կարելի աշխատանքից ազատել միայն այն պահից սկսած, երբ նա ներկայացնում է հղիության մասին տեղեկանք: Դա շատ ավելի ուշ է լինում, քան այն պահը, երբ տեսանելի է դառնում հղիությունը: Լինում են դեպքեր, որ գործատուն այն ժամանակահատվածում, երբ արդեն ակնառու է հղիությունը, բայց դեռ չի ներկայացվել տեղեկանքը, առանց որևէ պատճառաբա նության ազատում է կնոջն աշխատանքից, որը վիճարկել ևս հնարավոր չէ` բացառությամբ, եթե հնարավոր լինի ապացուցել, որ հղիության հիմքով է ազատել»,-փաստեց իրավաբանը:

Նվարդ Փիլիպոսյանի դիտարկմամբ, օրինակ, եթե կինը լավ չզգա, մեկ օր բացակայի աշխատանքից ու չներկայացնի բյուլետեն, այդ հիմքով էլ նրան աշխատանքից ազատելը օրինական կլինի:

Հղի կանանց աշխատանքային իրավունքների հաջորդ խախտումներից է գործատուի կողմից մինչ 3 տարի արձակուրդի հարցը շահարկելն ու կնոջը փաստի առաջ կանգնեցնելը: «Մինչ երեխայի երեք տարեկան դառնալը կինն իրավունք ունի գտնվել արձակուրդում, բայց գործատուն երբեմն ասում է, որ եթե դու մինչև 3 տարեկանը մնաս արձակուրդում, ես նոր աշխատող կգտնեմ: Շատ հաճախ կանայք դիմում են գրում ու դուրս գալիս աշխատանքից: Այստեղ իրավագիտակցության խնդիրն է, որ պետք է մարդ տեր կանգնի իր իրավունքներին և անհրաժեշտության դեպքում հարցը վիճարկի դատական կարգով»,-հայտնեց իրավա բանը:

Բայց, ինչպես նշեց Նվարդ Փիլիպոսյանը, կանայք, նյարդային խնդիրներից խուսափելու համար, հիմնականում հրաժարվում են դատարան դիմելու ճանապարհով իրենց իրավունքները պաշտպանելուց: «Ստացվում է, որ այդ հարցը բաց է մնում, գործատուներն այդ առումով օգտվում են ու չարաշահումներ են կատարում: Մեզ դիմած կանացից միայն մեկն է դատական կարգով փորձել վերականգնել իր խախտված իրավունքները: Ընդհանուր առմամբ ամենաշատը 5-6 տոկոսի է հասնում այն կանանց թիվը, ովքեր որոշում են իրենց իրավունքները պաշտպանել դատարանի միջոցով»,-տեղեկացրեց զրուցակիցը:

Նա նկատեց, որ անկախ նրանից` աշխատանքային հարաբերությունների սուբյեկտը կին է, թե տղամարդ, հղի է, թե ոչ, նրանք խուսափում են դատական գործընթացի մեջ մտել գործատուի հետ, քանի որ հետագայում  այդ նույն գործատուի մոտ աշխատելու ակնկալիք ունեն: «Այդ դեպքում մարդիկ ընդհանրապես իմաստ չեն տեսնում, կարծում են, որ ավելի լավ է հարաբերությունները չփչացնել: Միայն այն բացառիկ դեպքերում, երբ գործատուի հետ հարաբերությունները խզվում են և շատ սկզբունքային է լինում հարցը, միայն այդ դեպքում են դիմում դատարան»,-ավելացրեց իրավաբանը:

Նյութը պատրաստելիս դիմեցինք ՀՀ դատական դեպարտամենտին` փորձելով ստանալ թվային տեղեկատվություն հղի կանանց աշխատանքային իրավունքների խախտման հիմքով դատական գործերի վերաբերյալ, բայց տեղեկացանք, որ կառույցն այդ մասով վիճակագրություն չի վարում:

2015 թվականի հոկտեմբերի 22-ից ուժի մեջ են մտել ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնցով կարգավորվել են իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած մի շարք խնդիրներ:

Ucom Service Center in Artashat Reopens at a New Address Ucom and Republican Union of Employers of Armenia Sign Cooperation MemorandumCreate your Visa Digital from Unibank for purchases and transfers Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess PlayersUcom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development IDBank has issued perpetual coupon bonds for the first timeIDBank Supports the Reconstruction of the Spandaryan Canal: Commemorative Plaque Dedicated to the Project SignedIDBank and Idram Presented Several Environmental Initiatives at COP17Ucom Shares Its Experience in Private Sector Engagement in Nature Conservation at COP17 Blue Zone«Here’s the screenshot, the money has been transferred»: IDBank warns of fake payment scamsFirst Steps in Your Career with IDBank: 16th Cycle of IDream LaunchedDigital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post MagazineRate.Trading. New Digital Culture of Currency ExchangeDigital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Interview with ForbesApplications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17“The people of Stepanavan will show through their votes that every attempt to deceive them with videos is doomed to fail”: “Strong Armenia” Party With Ucom’s Support, SunChild Brings Cinema and Environmental Conservation TogetherYoung Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17 A Birthday in Italy with UnibankIdram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic PartnerIDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17New AI-Powered Wildlife Monitoring Camera Installed in Paruyr Sevak with the Support of Ucom35 Years of Trust: IDBank Celebrates with Its CustomersBusiness and mining leader Mark Cutifani to deliver keynote speech at the 3rd Mining Armenia Forum“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across ArmeniaAfeyan Initiatives for Armenia Awards Grant to the Armenia Education Initiative to Expand the Teach For Armenia’s Seroond School Turnaround Program Ucom to Participate in COP17 Together with FPWC, Showcasing Their Environmental Partnership“The Golden Hour”: IDBank explains how to respond effectively to a scam attackNelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BACEE Conference BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2% Ucom Measures the Environmental Impact of Its OperationsUnibank Offers USD-Denominated Bonds with an Annual Coupon Rate of 6% Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a Reality