Թուրք-սիրիական սահմանի մերձակայքում հայ պատանի է զոհվել
INTERNATIONAL NEWSԹուրք-սիրիական սահմանի մերձակայքում` Ղամիշլի քաղաքից Թուրքիա տանող ճանապարհին, 14-ամյա հայ պատանի է զոհվել:
Այս մասին տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Զոհվածը Արմեն Ժիրայր Ավետիսյանն է, ով իր ծնողների հետ ցամաքային ճանապարհով փորձել էր մուտք գործել Թուրքիա: Նա զոհվել է կրակոցի հետևանքով:
Արմեն Ավետիսյանի հուղարկավորության արարողությունը տեղի կունենա այսօր` հոկտեմբերի 23-ին, Ղամիշլիի հայ առաքելական Սուրբ Հակոբ եկեղեցում:
Սիրիայում շուրջ հինգ տարի շարունակվող բախումների հետևանքով, ՄԱԿ-իտվյալներով, ավելի քան 220 հազար մարդ է զոհվել: Զոհված հայերի թիվըգերազանցել է 100-ը:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Aram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group
3
"Unisport" Competes in the UEFA Futsal Champions League
4
Ucom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri
5
Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School Year



