Սեպտեմբերի 1-ին խոշոր աստղակերպը կմոտենա Երկրին
SOCIETY«Ֆլորենս» խոշոր աստղակերպը սեպտեմբերի 1-ին Երկրից 7 մլն կմ հեռավորությամբ կլինի։ Քալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտին առընթեր ռեակտիվ շարժման լաբորատորիան հայտնում է, որ այդ երկնային մարմինը մարդկության համար վտանգ չի ներկայացնում։ «Ֆլորենս»-ի՝ երկրին առավելագույն մոտ լինելու դեպքում աստղակերպը մեր մոլորակից 18 անգամ ավելի հեռու կլինի, քան լուսինը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Շատ աստղակերպեր երկրին ավելի մոտ են եղել, սակայն դրանց չափերն ավելի փոքր են եղել, քան «Ֆլորենս»-ինը»,-նշել է NASA-ի աշխատակիցներից Փոլ Չոդեսը։
«Ֆլորենս»-ին հետեւելու համար կօգտագործվեն Արեսիբո ռադիոաստղադիտակը (Պուերտո Ռիկո), ինչպես նաեւ Քալիֆորնիա նահանգում NASA-ի ռադիոտեղորոշիչները։
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



