Քայլի Ջեների նախկին ընկերոջը «բռնացրել» են Քիմ Քարդաշյանին նման աղջկա հետ
LIFEԱյստեղ արդեն հարկավոր է Ֆրեյդին դիմել:

Ռեփեր Tyga-ն երկար ժամանակ հանդիպում էր Քայլի Ջեների հետ: Զույգի մոտ ամեն ինչ, կարծես, լուրջ էր, բայց Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրն այս տարի բաժանվեց երաժիշտից:

Ռեփերը երկար չտանջվեց եւ սկսեց զբաղվել իր նոր ալբոմի ձայնագրությամբ, մինչ Քայլին մեկ այլ սեր գտավ՝ ռեփեր Թրեւիս Սքոթին:

Իսկ Tyga-ին Բեւեռլի Հիլզում նկատել են Քիմ Քարդաշյանին չափազանց նման մի աղջկա հետ:
Առայժմ հայտնի չէ, թե ով է 27-ամյա արտիստի նոր ընկերուհին, բայց միանշասնակ է, որ նա Քիմին է պատճենում:

Ի դեպ, վերջերս տված հարցազրույցներից մեկում ռեփերը նկատել էր, որ Քայլի Ջեներից բաժանվելուց հետո կանանց շրջանում իր ճանաչումը կտրուկ աճել է:
Աղբյուրը՝ Daily Mail
Լուսանկարները՝ Backgrid-ի
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



