ՊՆ-ում քննարկվել են հայ-իրանական երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր
SOCIETYOգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիի և նորանշանակ ռազմական կցորդ, փոխգնդապետ Մեհդի Հեյաթ Վեջդանիի հետ, հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:
ՀՀ պաշտպանության նախարարը նորանշանակ ռազմական կցորդին հաջողություն է մաղթել Հայաստանում հետագա ծառայության ընթացքում՝ հույս հայտնելով, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-իրանական ռազմական համագործակցության խորացմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



