Արտակարգ դեպք «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտ
SOCIETYԱյսօր՝ օգոստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:20-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ «Արքայաձոր» ռեստորանային համալիրի մոտ, հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի 18 MM 100 համարանիշի ավտոմեքենայում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, մինչ դեպքի վայր կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, քաղաքացիները իրենց ուժերով կարողացել են կանխել՝ նախ կրակի տարածումը, իսկ հետո մարել կրակը:
Գ.Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան պատկանում է 57-ամյա Հրանտ Մուսոյանին և կրակի հետևանքով մասամբ այրվել է ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Մանրամասները՝ shamshyan.com-ում
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



