Շաքարավազը կախվածություն է առաջացնում, ինչպես թմրանյութերը. գիտնականներ
LIFEԱմերիկյան Կանզասի սիրտանոթային համակարգի ինստիտուտի գիտնականները պարզել են, որ շաքարավազն էլ ավելի մեծ կախվածություն է առաջացնում, քան օփիոդային դեղամիջոցները:
Ինչպես հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով հետազոտության հեղինակներին, այս մասին վկայում են լաբորատոր փորձերի արդյունքները:
«Շաքարի օգտագործումը կոկաինի ազդեցության նման ազդեցություն է գործում օրգանիզմի վրա՝ տրամադրության փոփոխության, բավարարվածության և հաճույքի զգացողություն առաջացնելու ունակությամբ», - աղբյուրը մեջբերում է հետազոտության հեղինակներին:
Միաժամանակ մասնագետները նշել են, որ շաքարավազի օգտագործումը դադարեցնելիս կարող են այնպիսի ախտանշաններ ի հայտ գալ, ինչպիսիք ընկճվածությունն ու վարքագծի խանգարումներն են:
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
3
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
4
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding



