Yerevan, 19.March.2026,
00
:
00
BREAKING


10 սուտ, որոնց մենք անվերապահորեն հավատում ենք

LIFE

1. Ընկեր/ընկերուհի չունենալը նշանակում է միայնություն
Այս սուտը մենք լսում ենք գրեթե ամեն քայլափոխի. հատկապես տղաները 18 տարին բոլորելուն պես սկսում են ընկերուհի գտնելու հորդորներ լսել, սակայն իրականում այդ հորդորները չունեն ոչ մի հիմք։ Զույգ չունենալը միայնակ լինելուն հավասար չէ։ Իրականում յուրաքանչյուր անհատ պետք է առաջին հերթին ճանաչի ինքն իրեն, հասկանա իր բոլոր ցանկությունները, հետո նոր մտածի զույգ գտնելու և այդ մարդուն ճանաչելու մասին։ Երբեք մի մտածեք, որ Դուք միայնակ եք և մի՛ շտապեք ինչ-որ անհիմն որոշումներ կայացնել իրավիճակը շտկելու համար, քանի որ այդ իրավիճակը շտկման կարիք չունի մինչև այն պահը, երբ Դուք ինքներդ կհասկանաք, որ պետք է ինչ-որ բան փոխել։
2. Երջանկությունը գալիս է այն ժամանակ, երբ դուք ունեք այն ամենը, ինչ ցանկանում եք
Երջանիկ լինելը չի նշանակում ունենալ ամեն ինչ և չցանկանալ ոչ մի նոր բան. դա նշանակում է, որ Դուք գնահատում եք Ձեր ունեցածը՝ մինևնույն ժամանակ ձգտելով շատ ավելիին, քանի ունեք։ Երբեմն մենք այնքան ենք կենտրոնանում մեծ հաջողության վրա, որ չենք էլ նկատում, որ հասել ենք փոքր, սակայն կարևոր հաջողությունների, որոնք բավարար են երջանիկ լինելու և ավելի մեծ նպատակասլացությամբ նոր հաջողությունների ձգտելու համար։
3. Ցավը կարելի է տեսնել
Երբեք մի՛ թերագնահատեք այս հզոր զգացմունքը։ Ապրեք այնպես, որ չցավեցնեք Ձեզ շրջապատող մարդկանց, քանի որ այդ ցավը կարող է քողարկվել մարդու հոգու խորքում և մնալ այնտեղ ամբողջ կյանքի ընթացքում։ Քողարկվելով ցավը չի անցնում, այլ ավելի է հզորանում։
4. Կյանքը պետք է իր «բնականոն» հունով ընթանա
Շատերը կարծում են, որ կյանքը պետք է լինի միապաղաղ և անհետաքրքիր։ Նրանք հավատում են, որ ծնված են աշխատելու և ընտանեկան հոգսերը հոգալու համար։ Սակայն դա այդպես չէ։ Դուք եք Ձեր կյանքի տերը, և պետք չէ շարժվել ուրիշ մարդու համար նախընտրելի ճանապարհով։ Ինքներդ որոշեք, թե ինչ եք ուզում ստանալ կյանքից, քանի որ այն ժամանակը, որը Դուք ունեք, չափազանց սահմանափակ է։
5. Դուք պետք է ինչ-որ որոշված ձևով պահեք Ձեզ
Երբեք մի՛ համեմատեք Ձեզ ուրշների հետ։ Դուք առանձին անհատականություն եք և չպետք է նման լինեք ուրիշներին։ Սակայն եթե նույնիսկ Ձեզ դուր չի գալիս Ձեր ընթացիկ կերպարը և կարգավիճակը, իմացեք, որ այդ ամենի տերը Դուք եք, և եթե Ձեր պատկերացմամբ պետք է լինեք ուրիշ տեսակի մարդ, ապա դարձեք այնպիսին, որպիսին ցանկանում եք տեսնել Ձեզ։ Ձեզ հետ պահողը միայն վախի զգացումն է, որը պետք է հաղթահարել և ապրել այնպես, ինչպես Ձեզ է հարմար։
6. Մինայն մի քանի արտոնյալներ կարող են լավ ապրել
Մշտապես իմացեք, որ շատերը ստանում են ամեն ինչ՝ ծնվելով հարուստ և երջանիկ ընտանիքներում։ Եթե Ձեզ մոտ ամեն ինչ այդպես չի դասավորվել, դա չի նշանակում, որ Դուք չեք կարող ստեղծել այդպիսի ընտանիք Ձեր երեխաների համար։ Իրականում այսպիսի մտածելակերպը ոչինչ չանելու լավագույն արդարացումն է, սակայն պետք է միշտ հասկանալ, որ գրեթե ամեն ինչ կախված է հենց Ձեզանից։
7. Վատ օրերը անօգուտ են
Բանն այն է, որ միայն վատ օրեր տեսած մարդն է կարողանում գնահատել լավ օրերը և հասկանալ, թե ինչքան երջանիկ է նա իրականում։
8. Ուժեղ լինել նշանակում է ցավ չզգալ
Ուժեղ մարդիկ նույնպես ունեն այդ զգացումը։ Սակայն նրանց և թույլ մարդկանց տարբերությունն այն է, որ նրանք չեն կոտրվում ցավի ազդեցության տակ և շարունակում են իրենց նպատակներին ձգտել։ Դա հաջողության ամենակարևոր գրավականներից մեկն է։
9. Երազելը ժամանակի կորուստ է
Երազելը մարդկության մեծագույն ընծան է։ Երազելու շնորհիվ է, որ մարդիկ դուրս են եկել քարանձավներից, բարձրահարկ շենքեր կառուցել, ինքնաթիռներ և մեքենաներ ստեղծել։ Երբեք մի՛ զրկեք Ձեզ դրանից, քանի որ ամեն ինչի համար մենք պարտական ենք երազելու ունակությանը։
10. Փողը երջանկություն չի բերում
Իհարկե, փողը չի կարող մարդուն իրական երջանկություն բերել, սակայն մշտապես հիշեք, որ առանց փողի մարդը երբեք չի կարող երջանիկ լինել։ Եվ ընդհանրապես, միշտ հիշեք, որ կյանքը միայն սև և սպիտակ չէ, կայնքում չկան ծայրահեղություններ։

IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World Experience