Լուսինե Թովմասյանի հանգստի լուսանկարները
LIFEԼուսինե Թովմասյանն օրերս վերադարձել է ամառային հանգստից։ Նա ընտանիքի հետ մեկնել էր Հունաստան, որտեղ նաեւ նախորդ տարի են հանգստացել.«Երեխայի հետ մեկնելու տեսանկյունից հարմար երկիր է. ուղիղ, կարճատեւ չվերթ է, կլիման էլ հրաշալի է։ Քանի որ Կրետեն մեծ կղզի է, նախորդ տարի մի կողմում էինք, այս անգամ՝ այլ ափերում։ Նոր վայրեր ու ափեր բացահայտեցինք, որտեղ չէինք եղել»։
Ինչպես արդեն պատմել ենք, Իրինա Թովմասյանի ընտանիքը եւս Հունաստան էր մեկնել, սակայն տարբեր հյուրանոցներում են հանգստացել.«Երբ նրա ընտանիքը եկավ, երկու օր հետո մենք վերադարձանք: Ընդամենը մեկ երեկո ենք միասին անցկացրել: Փոքրիկների հետ բարդ է, անհանգիստ ենք լինում։ Երբ մենակ եմ ճամփորդում, ժամանակ եմ հատկացնում գնումներին ու նվերներին, բայց երեխայի հետ այս անգամ նվերներ չեմ գնել»։
Արձակուրդից հետո գեղեցկուհին սեպտեմբերի 4-ից գործընկերների հետ կրկին կվարի «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս» ծրագիրը։ Օրերս էլ նոր ֆոտոշարք է իրականացրել լուսանկարիչ Պարգեւ Այդինյանի հետ.«Դիզայներների հետ երբեմն համագործակցում եմ, բայց ոչ թե իմ աշխատանքը, այլ հոբբին եմ համարում։ Երբ կոմերցիոն առաջարկներ եմ ստանում, առաջնահերթ հետաքրքրվում եմ աշխատանքի որակով, այնուհետեւ հոնորարով»։
1
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
2
Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run.
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia







