Լոռու մարզում 32-ամյա վարորդը 07-ով վրաերթի է ենթարկել 81-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մահացել է
SOCIETYԱյսօր՝ սեպտեմբերի 1-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Դիլիջան քաղաքի բնակիչ, 32-ամյա Սարգիս Շախսուվարյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 71 ND 771 համարանիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն, 81-ամյա Նիբարաթ Դիլբարյանին:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինը մահացել է: Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արամ Ղազարյանի և Ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Էրիկ Շարմազանովի գլխավորությամբ:
Մանրամասները՝ shamshyan.com-ում
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



