Թուրքիայի հարավ-արևմուտքում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մուղլա նահանգի Մարմարիս շրջանում 4.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, գրում է թուրքական demokrathaber.org կայքը՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդած տվյալներին:
Թուրքիայի երկրաշարժերի ուսումնասիրման ինստիտուտի տվյալներով, սակայն, երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5 մագնիտուդ:
Ստորգետնյա ցնցումները զգացվել են հարևան Բոդրում և Դատչա շրջաններում:
Հիշեցնենք, որ հուլիսի 22-ին Բոդրումում գրանցվել էր 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, նույն օրերին Բոդրումում ևս երկու երկրաշարժ է գրանցվել, մասնագետները պնդում են, որ հուլիս ամսվա վերջին շաբաթում Բոդրումում 400-ից ավելի երկրաշարժ է գրանցվել:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



