Նատալի Փորթմանը կիսամերկ է ներկայացել Dior-ի նոր օծանելիքի գովազդային արշավում
LIFEՆատալի Փորթմանը Dior-ի նոր օծանելիքի՝ Miss Dior Eau de Parfum-ի գովազդային արշավում կիսամերկ է նկարահանվել: Դերասանուհուն լուսանկարել է Թիմ Ուոքերը:

36-ամյա դերասանուհին նորաձեւության տան հետ աշխատում է արդեն ավելի քան երեք տարի, իսկ նրա մասնակցությամբ գովազդային արշավները միշտ վառ եւ անմոռանալի են ստացվում:

Դերասանուհու զգայուն կերպարը հստակ փոխանցում է նոր օծանելիքի կոմպոզիցիան՝ նրբագեղություն եւ կանացիություն:

Վարդի, կիտրոնի, մանդարինի եւ պղպեղի նոտաներով օծանելիքը ներկայացվել է մայիսին՝ Գրասի Château de La Colle Noire հին ամրոցում: Այն ստեղծել է Dior-ի պարֆյումեր Ֆրանսուա Դեմաշին: Բույրի սկզբնական տարբերակը ստեղծվել է ավելի քան 70 տարի առաջ՝ 1947 թվականին:
1
IDBank Presents the Rate.Trading Digital Platform at Toon Expo.Invest 2026
2
IDBank to Present a Unified Ecosystem Concept at DigiTec 2026
3
Ucom Supports Annual Mini Whoop Drone Racing Armenia 2026 Competition in Yerevan
4
SoftConstruct and the French University in Armenia Sign A New Memorandum of Understanding



