Պուտինը չի ծրագրում մասնակցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային
POLITICSՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում մասնակցել Նյու-Յորքում սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ոչ: ՌԴ նախագահի մասնակցությունը չի նախատեսվում»,- ասել է նա:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան կբացվի սեպտեմբերի 12-ին: Սեպտեմբերի 19-ին կսկսվի համընդհանուր քաղաքական հարցերի քննարկման շաբաթը բարձր մակարդակով: «Ռոյթեր» գործակալությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով պատրաստվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հանդես գալ ելույթով, նախատեսում է Նյու-Յորքում սեպտեմբերի 18-ին համաշխարհային առաջնորդների հետ քննարկել ՄԱԿ-ի բարեփոխումը:
1
A Birthday in Italy with Unibank
2
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17
5
Young Musicians of the “Armenian Virtuosos” Program Perform in the COP17



