Ինչքան է մարդու կյանքի առավելագույն տևողությունը. գիտնականներ
LIFEՀոլանդացի գիտնականները սահմանել են մարդու կյանքի առավելագույն տևողությունը: Այս մասին հաղորդվում է Տիլբուրգսկի համալսարանի կայքում:
Մասնագետների կարծիքով՝ տղամարդիկ կարող են ապրել մինչև 114,1 տարի, իսկ կանայք՝ մինչև 115,7:
Այսպիսի եզրակացության են հանգել գիտնականները՝ վերլուծելով Նիդեռլանդների ավելի քան 75 հազար բնակիչների կյանքի տևողությունը: Վերջիններս մահացել են վերջին 30 տարում՝ 94 տարեկանում:
Միաժամանակ նշվում է, որ 1986-2015 թվականներին մարդու կյանքի առավելագույն տևողությունը չի փոխվել: Այդ պատճառով գիտնականները ենթադրել են, որ հասել են մարդկային կյանքի սահմանին:
Կյանքի տևողությամբ ռեկորդակիր է ֆրանսուհի Ժաննա Կալմանը, որը մահացել է 122 տարեկան 164 օրական տարիքում:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at Ucom
4
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
5
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...



