Ողբերգական ավտովթար Լոռիում. Երիտասարդ ուղեւորը տեղում մահացել է
SOCIETYԼոռու մարզում այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել: Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Տաշիր-Կաթնառատ ավտոճանապարհին Վազ210 մակնիշի 34 SU 145 համարանիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, գլխիվայր շրջվել է:
Վթարի հետեւանքով մեքենայի ուղեւոր, Տաշիր քաղաքի բնակիչ, 1984թ-ին ծնված Մկրտիչ Հովհաննիսյանը տեղում մահացել է:
Մեքենան վարել է Կաթնառատ գյուղի բնակիչ Մեսրոպ Գալստյանը։ Նախնական տեղեկություններով, վարորդը եղել է ալկոհոլ օգտագործած վիճակում:
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



