ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բացառել են Կորեական ճգնաժամի ռազմական լուծումը
INTERNATIONAL NEWSՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբեզնյան հայտարարել է, որ Կորեական թերակղզու հարցին ռազմական լուծում չի կարող տրվել Հյուսիսային Կորեայի կողմից վեցերորդ միջուկային փորձարկման ֆոնին:
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին նա հայտարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում:
«Մեզ համար պարզ է, որ ռազմական որոշումը չի կարգավորի Կորեական թերակղզու տարածքում ծագած հակամարտությունը», - ասել է դիվանագետը:
Միևնույն ժամանակ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Հս. Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն «ամեն ինչ անում է պատերազմի հասնելու համար»: Նա նշել է նաև, որ ՄԱԿ-ի ԱԽ-ի պատժամիջոցները ԿԺԴՀ-ի նկատմամբ ցանկալի արդյունք չեն տվել:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ի առավոտյան Հյուսիսային Կորեան հայտարարել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին:
1
Ucom Highlights the Role of Technology in Nature Conservation at COP17
2
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
3
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
4
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
5
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...



