Twitter-ի ղեկավար Ջեք Դորսին ընկերության բաժնետոմսերի 1 տոկոսը կբաժանի աշխատակիցներին
INTERNATIONAL NEWSTwitter-ի ղեկավար եւ հիմնադիր Ջեք Դորսին մտադիր Է ընկերության աշխատակիցներին հանձնել բաժնետոմսերի 1 տոկոսը: Այդ մասին, նա հայտարարել Է միկրոբլոգների ծառայության իր Էջում:
«Ես իմ բաժնետոմսերի մոտավորապես երրորդ մասը՝ ուղիղ մեկ տոկոսը, տալիս եմ աշխատակիցներին՝ այդպիսով ներդրում անելով մարդկանց մեջ»,- հայտարարել Է ընկերության ղեկավարը:
Բաժնետոմսերի հանձնումից հետո Դորսին առաջվա պես կմնա Twitter-ի՝ մեծությամբ յոթերորդ բաժնետերը՝ բաժնետոմսերի 2,23 տոկոսանոց բաժնեմասով:
Ջեք Դորսին ընկերության ղեկավարի պաշտոնում նշանակվել Է հոկտեմբերին: Նա պլանավորում Է ներգրավել նոր օգտատերերի եւ կրճատել գործունեության ծախսերը: Այսպես, օրինակ, անցած շաբաթ նա հայտնել Է աշխատակիցների 8 տոկոսին կրճատելու ծառայության ծրագրի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
IDBank has issued perpetual coupon bonds for the first time
2
Create your Visa Digital from Unibank for purchases and transfers
3
Ucom Supports Silicon Mountains 2026, Driving Innovation and Technological Development
4
IDBank and Idram Hold Financial Literacy Session for Young Chess Players
5
Ucom – Main Sponsor of the 21st International Microelectronics Olympiad



