Օգե Հարեյդե. Հայաստանի հավաքականը շատ էր տալիս ազատ տարածություններ
SPORTՖուտբոլի Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Օգե Հարեյդեն Երեւանում կայացած հետխաղյա ասուլիսում մեկնաբանեց Հայաստանի հավաքականի նկատմամբ կամային հաղթանակն աշխարհի առաջնության ընտրական փուլի եվրոպական գոտու մրցաշարի 8-րդ տուրում:
«Իհարկե, շատ բավարարված եմ խաղից: Որոշել էինք խաղալ նույն կազմով, որը հաղթեց Լեհաստանի հավաքականին: Դրա համար 2 օր թեթեւ մարզումներ էինք անցկացրել, եւ դա էր պատճառը, որ մեկնարկային 15 րոպեներին դժվար մտանք խաղի մեջ: Ի տարբերություն Լեհաստանի հավաքականի, Հայաստանի թիմն ավելի շատ ազատ տարածություններ տվեց մեզ:
Մենք գիտեինք, որ կարող ենք վերահսկել գնդակը: Մրցակիցը շատ էր ստեղծում ազատ տարածություններ, եւ առաջին գոլը մենք խփեցինք հենց դրա շնորհիվ:
Թոմաս Դելեյնին «Կոպենհագենից» «Վերդեր» տեղափոխությունից հետո բարելավել է իր խաղը: Նա ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց այսօր: Թոմասը հանդես է գալիս մեծ խանդավառությամբ, ինչը նրան օգնեց գոլեր խփել:
Չեռնոգորիայի դեմ խաղում մեր պարտությունն աղետ էր: Հուսով եմ, որ Ռումինիայի դեմ խաղում կունենանք լեփ-լեցուն ստադիոն»,- նշեց նորվեգացի մասնագետը:
Հիշեցնենք, որ Երեւանի «Հանրապետական» ստադիոնում կայացած խաղում դանիացիները 4:1 հաշվովհաղթել էին Հայաստանի հավաքականին, որը երրորդ անընդմեջ պարտությունը կրեց ԱԱ-2018-ի ընտրական փուլում եւ զրկվեց ուղեգիր նվաճելու բոլոր շանսերից: