Yerevan, 25.November.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
BREAKING


Արթուր Պետրոսյան. Անտեղի սխալների պատճառով գոլեր ընդունեցինք. արժանի չէինք այսպիսի պարտության

SPORT

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը ԱԱ-2018-ի ընտրական փուլում Դանիայի հետ անցկացրած խաղից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:

Հիշեցնենք՝ մեր ընտրանին սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտություն կրեց:

- Խոշոր հաշվով պարտություն կրեցինք սեփական հարկի տակ: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խաղը:

- Արժանի չէինք պարտության: Խաղը լավ սկսեցինք, բայց պատրաստ չէինք , մրցակիցը շատ հասարակ ու հանգիստ ֆուտբոլ էր խաղում, առաջին գոլը մեր սխալի պատճառով ընդունեցինք: Հետո նորից երկրորդ սխալը, որը բերեց տուգանայինի: Ամեն դեպքում մենք պատրաստ էինք այս խաղին, բայց անտեղի սխալների պատճառով գոլեր ընդունեցինք:

- Պարոն Պետրոսյան, դարպասապահի խաղն ինչպե՞ս կգնահատեք: 

- 31 տարեկան է արդեն: Երևի ինչ-որ բան փորձել ուղղելն արդեն անօգուտ է: Մի քանի անգամ ասացինք, որ ամբողջ թիմը փորձի ներքևից խաղալ, շատ բարձրահասակ թիմ էր: Գիտեք ինչ, դա արդեն ակումբում աշխատանքի հետևանքն է: Մենք ունեցել ենք 4 օր, այդ 4 օրում ոչինչ փոխել հնարավոր չէ, հատկապես տեխնիկայի հետ կապված հարցերը:

- Առաջին կեսում մեզ մոտ շատ լավ ստացվում էր գրոհելը ի տարբերություն երկրորդ կեսի: Ի՞նչ կասեք այդ մասին:  

- Այսօր մեր մոտ ամենամեծ խնդիրը տեխնիկական խոտանն էր: Երբ հոգնածության ֆոնին երկրորդ խաղն ես անցկացնում, ու անընդհատ կորցնում ես գնդակը, գալիս է պահ, երբ ուժդ չի բավականեցնում: 

- Մեր ֆուտբոլիստների փոխանցման կուլտուրան շատ է զիջում. երկրորդ փոխանցումը միշտ սխալ է գնում: Ի՞նչ է պետք անել այդ խնդիրը շտկելու համար:

- Հավաքականի մակարդակում դա հնարավոր չէ շտկել: Դրա վրա պետք է աշխատել փոքրուց, ակումբներում: Մենք շատ շուտ անտեղի գնդակ էինք կորցնում, ինչը խնդիր է այսպիսի բարձրակարգ թիմի հետ խաղում: Եթե խաղը ճիշտ կազմակերպեինք դիրքային առումով, այսպիսի խնդիրներ չէինք ունենա: Տակտիկական խնդիրների պատճառով չստացվեց այսօրվա խաղը:

- Ըստ Ձեզ մեկնարկային կազմի հարցում սխա՞լ որոշում էիք կայացրել:

- Ոչ: Պաշտպանությունում ոչ մի այլ հնարավորություն չունեինք: Նույնն էլ կիսապաշտպանությունում, չեմ կարծում, թե Կորյանին հարձակվողի դիրքում խաղացնելը սխալ էր, նա հիանալի խաղ անցկացրեց: Ադամյանին Բարսեղյանի հոգնածության ֆոնին մտցնելը ճիշտ որոշում էր: Ճիշտ էի նաև Արտակ Գրիգորյանի և Արտակ Եդիգարյանի հարցում: Ըստ իս` Արտակ Եդիգարյանը մեծ աշխատանք կատարեց: Հետաքրքիր ֆուտբոլ խաղաց: Այլ հնարավորություններ չունեինք: Ցավալին այն է, որ ամեն խաղում հարկադրված փոփոխություններ ենք կատարում:

- Գաելը կարծես փոփոխություն էր խնդրում: Ի՞նչ կասեք այդ դրվագի մասին:

- Մենք ունեինք մեկ փոփոխության հնարավորություն: Ես հարցրի, թե ում փոխեմ, Գաելն ասաց, որ ինքը մինչև վերջ կխաղա, այդ իսկ պատճառով փոխարինեցինք Կորյանին:

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International TransfersIDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts