Մելքումյանը և Հովհաննիսյանը կպայքարեն աշխարհի գավաթի խաղարկության թայ-բրեյքում
SPORTՇախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող Մելքումյանը և Հովհաննիսյանը կմրցեն թայ-բրեյքում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թբիլիսում ընթացող աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող Հրանտ Մելքումյանը առաջին տուրի երկրորդ պարտիայում ևս ոչ-ոքի խաղաց Ռուսաստանը ներկայացնող Բորիս Գրաչովի հետ: Դասական երկու պարտիաներից հետո Մելքումյանն էլ Գրաչովն էլ ունեն 1:1 միավոր և սեպտեմբերի 5-ին կմցեն թայ-բրեյքում:
Ռոբերտ Հովհաննիսյանը ևս ոչ-ոքի խաղաց Մաքսիմ Ռոդշտեյնի հետ: Երկրորդ փուլի ուղեգրի համար գրոսմայստերնեը կմրցեն թայ-բրեյքում:
Ավելի վաղ երկրորդ փուլի ուղեգիր նվաճել էր Լևոն Արոնյանը:
Աշխարհի Գավաթի խաղարկությունն անցկացվում է սեպտեմբերի 2-28-ը: Մրցաշարն անցկացվում է նոկաուտ համակարգով՝ մրցախաղում պարտվողը դուրս է մնում հետագա պայքարից: Խաղարկությանը մասնակցում են 128 շախմատիստ: Աշխարհի գրեթե բոլոր ուժեղագույն շախմատիստները՝ Մագնուս Կարլսենը, Լևոն Արոնյանը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Հիկարու Նակամուրան, Շահրիյար Մամեդյարովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վիշվանաթան Անանդը, Դին Լիժենը, Յու Յանյին, Սերգեյ Կարյակինը, Անիշ Գիրին, Վեյ Յին, Լի Չաոն, Ռադոսլավ Վոյտաշեկը, Յան Նեպոմնյաշչին, Պյոտր Սվիդլերը,Պենտալա Հարիկրիշնան, Մայքլ Ադամսը, մասնակցում են մրցաշարին: Ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում 1.600.000 ԱՄՆ դոլար: