Yerevan, 16.February.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ կառավարությունում քննարկվել են խոշոր հրդեհների հետևանքների վերացմանն ուղղված քայլերը

SOCIETY

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, Վայոց ձորի մարզի Արտավան համայնքին հարակից տարածքում և Երևանի «Նաիրիտ» գործարանում բռնկված խոշոր հրդեհների հետևանքների վերացման,  հնարավոր հրդեհների կանխարգելմանը միտված միջոցառումների իրականացման, տարածքների պատշաճ վերահսկողության ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանը կարևորել է նման աղետների կանխարգելման ուղղությամբ գերատեսչությունների համակարգված գործունեությունն ու հստակ քաղաքականության իրականացումը և նշել, որ անհրաժեշտ է մշակել անտառների, հրդեհավտանգ տարածքների պատշաճ վերահսկողության համապատասխան մեխանիզմներ: Վարչապետը հանձնարարել է շահագրգիռ գերատեսչությունների մասնագետների ներգրավմամբ ստեղծել հանձնաժողով, որը կուսումնասիրի առկա իրավիճակն ու կներկայացնի խնդրի լուծման անհրաժեշտ առաջարկություններ: Կառավարության ղեկավարի խոսքով, իրավիճակը վերահսկողության տակ պահելու և հնարավոր մարտահրավերներին պատշաճ արձագանքելու նպատակով յուրաքանչյուր գերատեսչություն պետք է առավելագույնս պատրաստ լինի՝ հստակ իմանալով իր անելիքները:

Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը զեկուցել է, որ քննարկվել են հրդեհների առաջացման հնարավոր պատճառները, և մարդկային ու կլիմակայական գործոնները բացառելու նպատակով կարևորվել է կանխարգելիչ միջոցառումների իրականացումը: «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքների պահպանությունն ուժեղացնելու նպատակով ԱԻ նախարարն առաջնահերթ է համարել մուտքի և ելքի ճանապարհների ու արահետների կահավորումը տեսախցիկներով՝ հրդեհի առաջացման մոնիթորինգը կազմակերպելու նպատակով: Նախարարի խոսքով, արգելոցում հրդեհի առաջացման համար նպաստավոր պայմաններ է ստեղծել շոգ եղանակը, ինչի հետևանքով խոտածածկ տարածքն իսպառ խոնավազրկվել է: Նման պայմաններում հողի խոնավությունն ապահովելու նպատակով Դավիթ Տոնոյանն առաջարկել է շահագրգիռ գերատեսչությունների համապատասխան մասնագետների ներգրավմամբ ստեղծել աշխատանքային խումբ, որը բնական պայմանների առանձնահատկություններից ելնելով կուսումնասիրի արգելոցների տարածքում հիդրոհամակարգերի ստեղծման հնարավորությունները, կմշակի համապատասխան միջոցառումներ՝ անտառների և պահպանվող հատուկ տարածքների հրդեհային անվտանգությունը բարձրացնելու նպատակով:  

ԱԻ նախարարը զեկուցել է նաև, որ ուսումնասիրվել են «Նաիրիտ» գործարանում վթարի առաջացման հնարավոր պատճառները, վեր են հանվել առկա խնդիրները: Դավիթ Տոնոյանն ընդգծել է գործարանում ռեզերվների հովացման համակարգի բացակայությունը և կարևորել «Նաիրիտ»-ի տարածքում նախկինից մնացած թունաքիմիկատների հավաքումն ու պահեստավորումը, հանրապետությունում առկա հնարավորությունների օգտագործմամբ դրանց ոչնչացումը: Խնդիրը բազմակողմանի և ամբողջական լուծելու համար ԱԻ նախարարը հանդիպումներ է ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ համալիր ուսումնասիրություններ կատարելու և դրանցում միջազգային փորձագետներ ներգրավելու նպատակով: Նախարարն առաջարկել է ուսումնասիրությունների և դրանց արդյունքների հիման վրա շահագրգիռ գերատեսչությունների՝ Էներգետիկայի և բնական պաշարների, Բնապահպանության, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, «Նաիրիտ» գործարանի մասնագետների ներգրավմամբ ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով:

Հրդեհների հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրների, դրանց վերացման և լուծման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին զեկուցել է Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:  

Վարչապետ Կարապետյանն ընդհանուր առմամբ հավանություն է տվել ներկայացված առաջարկություններին և համապատասխան գերատեսչություններին տվել կոնկրետ հանձնարարականներ, այդ թվում՝ Հանրապետությունում հրդեհների բռնկման ռիսկերը նվազագույնի հասցնելու, անտառների կառավարման քաղաքականությունը հստակեցնելու վերաբերյալ:

 

Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center Archive