Թրամփը Ճապոնիային եւ Հարավային Կորեային թույլ կտա ավելի շատ ժամանակակից զենք գնել
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ճապոնիային եւ Հարավային Կորեային թույլ կտա ԱՄՆ–ից ավելի շատ ժամանակակից զինատեսակներ գնել, հայտնում է Gazeta–ն։
«Ես Ճապոնիային եւ Հարավային Կորեային թույլ կտամ ԱՄՆ–ից ավելի շատ նորագույն, ժամանակակից զենք գնել»,– գրել է նա Թվիթերում։
Ավելի վաղ Թրամփը Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինի հետ զրույցում հավանություն էր տվել դեպի Հարավային Կորեա «բազմամիլիարդանոց» մատակարարումներին։
Սեպտեմբերի 3-ին Հյուսիսային Կորեան հայտարարել էր ջրածնային լիցքի բարեհաջող փորձարկման մասին, որը կարելի է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար որպես մարտագլխիկ օգտագործել։ Փորձարկումն իրականացնելու հրամանն անձամբ ստորագրել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը։
1
Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank
2
0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading Platform
3
Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026
4
There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan
5
Solis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds



