Դմիտրի Մեդվեդևը «Twitter»-ի իր էջում գրառում է կատարել Սիրիայի նախագահի Մոսկվա կատարած այցելության մասին
INTERNATIONAL NEWSՍիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը նույնքան հանգիստ ու զուսպ էր, որքան հինգ տարի առաջ Մոսվա կատարած այցելության ժամանակ: Այս մասին հոկտեմբերի 23-ին «Twitter»-ի իր էջում գրառում է կատարել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը երբեք չի փոխի իր քաղաքականությունը Սիրիայի հանդեպ: «Մենք աջակցում են օրինական կառավարությանը»,- նշել է նա` վստահություն հայտնելով, որ խաղաղությունը կվերադառնա Սիրիա: «Մենք պետք է օգնենք Սիրիային` պաշտպանելու իր ինքնիշխանությունը»,- հավելել է նա:
Մեդվեդևի գրառման համաձայն` միայն սիրիացիները պետք է որոշեն իրենց ապագան և ընտրեն իրենց առաջնորդին:
Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադն, ընդառաջելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերին, հոկտեմբերի 20-ին պատերազմական հինգ տարում առաջին անգամ աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա: Երկարատև բանակցություններում քննարկվել են Սիրիայում ռազմական գործողությունների շարունակության ու ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի, ինչպես նաև ռուսական օդուժի ռազմական գործողությունների հետապնդմանն առնչվող խնդիրներ, նաև սիրիական բանակի գործողություններին զորակցելու վերաբերյալ հարցեր:



