Նեպալի երկրաշարժը 3 սմ-ով տեղաշարժել է Էվերեստը
SOCIETYԱշխարհի ամենաբարձր լեռնագագաթը՝ Էվերեստը, 3 սմ-ով տեղաշարժվել է հարավ-արևմուտք՝ Նեպալում տեղի ունեցած կործանարար երկրաշարժի հետևանքով, գրում է Интерфакс-ը։
Նման եզրակացության են եկել Չինաստանի Գեոդեզիայի, քարտեզագրության և հողաշինության ազգային վարչության փորձագետները։
Ապրիլի վերջին բրիտանացի գիտնականները հայտնել էին, որ Նեպալի երկրաշարժը չի հանգեցրել Էվերեստի բարձրության փոփոխությանը։ Լեռնագագաթը գտնվում է ծովի մակարդակից 8.848 մ բարձրության վրա։
Նեպալում կործանարար երկրաշարժը տեղի էր ունեցել ապրիլի 25-ին՝ խլելով ավելի քան 8.000 մարդու կյանք։
1
Digital Architecture for a Sustainable Future: IDBank's Article in Regional Post Magazine
2
Applications Now Open: Armenian Virtuosos International Academy-Festival 2027
3
Digital Future and Sustainable Development: IDBank's Chairman of the Management Board in an Intervie...
4
Book Published with Ucom’s Support Presented at COP17: “The Secret Path of Hovazadzor”
5
Rate.Trading. New Digital Culture of Currency Exchange



